Սոցիալական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Վիվա-ՄՏՍ. Ընդարձակ քարե տուն՝ հողաշեն, կիսավեր սենյակի փոխարեն
05/08/2021 17:14
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Ընդարձակ քարե տուն՝ հողաշեն, կիսավեր սենյակի փոխարեն

Գալստյանների երիտասարդ ընտանիքը տարիներ շարունակ ապրել է վաթսունականներին կառուցված՝ փոքրիկ, հողաշեն պատերով մեկ սենյակում: Գեղարքունիքի մարզի կլիմայական պայմանները զգալի են դարձրել կենցաղավարության տարրական պայմանների բացակայության խնդիրը: Փոքրիկ սենյակում երկու երեխա մեծացնելը բավականին բարդ է եղել: Ընտանիքի հայրը՝ զինվորական Արմանը, որոշել է ընդարձակել տարածքն ու քարե տուն կառուցել, սակայն երազանքը հեշտ իրականացվողներից չի եղել:

Հայրենիքի պաշտպանությունն ու ընտանիք հոգսերը նույն պատասխանատվությամբ ստանձնած երիտասարդ զինվորականին աջակցել են բնակարանաշինության ծրագրի շրջանակում գործակցող կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Թեև տան կառուցման ժամանակահատվածն առանձնապես բարեհաջող չի եղել, սակայն գործընկեր կազմակերպությունների աջակցությունն ու տանտերերի համառ ջանքերը ցանկալի արդյունք են տվել. Տորֆավանում բնակվող Գալստյաններն այժմ արդեն ընդարձակ ու լուսավոր, քարե տան տեր են դարձել:

«Որդիս դիրքերում է՝ սահմանին. իր ընտանիքն ու մեր հայրենիքն է պաշտպանում: Ես պիտի փորձեմ փոխանցել ոչ միայն իմ, այլև որդուս զգացողությունները: Տարիներ առաջ մտածում էի՝ կլինի՞ մի օր, որ տղաս իր ընտանիքով քարե տան մեջ ապրի ու շարունակի մնալ իր գյուղում: Այժմ հանգիստ խղճով ասում եմ, որ երազանքներս իրականություն են դարձել»,- ասել է տանտիրոջ հայրը՝ Նվեր Գալստյանը:

«Հոգով և մտքով հարուստ մարդը խնդիրները հաղթահարելու իր բանաձևն ունի։ Նա դա անում է համբերատար, հավատով ու կամքով։ Համոզված եղեք, որ դուք այդ կամքն ու օրինակը փոխանցում եք ձեր զավակներին։ Հարյուրավոր խոսքերի փոխարեն` նրանք տեսնում են տունը շենացնելու և հայրենիքը սիրելու գործնական օրինակներ։ Դժվար օրերն արդեն անցյալում են։ Նոր նպատակներ սահմանեք և նույն վճռականությամբ իրագործեք դրանք»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այն վիճակը, որը տեսել ենք առաջին այցելության ժամանակ և հիմա՝ անհամեմատելի է: Հողե պատեր կային, ամբողջ ընտանիքը մեկ սենյակում էր հավաքվել: Այժմ ամբողջովին այլ պատկեր է: Հին՝ խոնավ ու հողաշեն սենյակից ոչինչ չի մնացել: Հիմա  ընտանիքն ապրում է կոմունալ հարմարություններով, ընդարձակ ու լուսավոր տան մեջ: Թեև  համավարակը զգալի ազդեցություն ունեցավ մեր ծրագրերի ընթացքի վրա, սակայն ընդհանուր առմամբ՝ հաջողեցինք: Բոլորս գիտակցում էինք, որ պետք է պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Միասին՝ հաջողեցինք», – ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ավելի քան տասը տարի բնակարանաշինության ծրագիր իրականացնող կողմերը՝ Վիվա-ՄՏՍ-ն և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», ցանկալի արդյունք են գրանցում հանրապետության տարբեր մարզերում: Գործակցող կողմերն ընթացիկ տարում նախատեսում են տան երազանքն իրականություն դարձնել 84 ընտանիքի համար: Շահառուների ցանկում կան այնպիսի ընտանիքներ, որոնք, հանգամանքների բերումով, ստիպված են տուն կառուցելու դժվարին գործն սկսել երրորդ անգամ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 1018 ընտանիքի: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85