Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Կոկա-Կոլա Համակարգը շարունակում է ավելացնել ներդրումները Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ
11/11/2022 19:57
Կիսվել

Կոկա-Կոլա Համակարգը շարունակում է ավելացնել ներդրումները Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ

19 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով ՀԱԱ Հայաստանի տնտեսությունում, 10.6 միլիարդ դրամի վճարումներ պետական բյուջե, 848 միլիոն դրամի ընդհանուր ներդրումներ, շուրջ 3058 աշխատատեղ։

«ԿոկաԿոլա ՀԲՔ Արմենիան» ներկայացրել է 2021 թվականի Սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները: «Քեյ-Փի-Էմ-Ջի» Հայաստան ընկերության կողմից իրականացրած ուսումնասիրությունը ներկայացնում է Կոկա-Կոլա Համակարգի տնտեսական, սոցիալական և բնապահպանական ազդեցությունը Հայաստանում՝ ներառելով ընկերության ներդրումների հիմնական ուղղություններն ու ոլորտները, ինչպես նաև այդ ներդրումների ազդեցությունը:

Հետազոտության մեջ նշվում է, որ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի» տեղական արտադրանքն ավելացված արժեք է ստեղծում ընկերության լայնածավալ արժեքային շղթայի յուրաքանչյուր կետում: Ընկերության ստեղծած ամեն 1 դրամ ուղղակի համախառն ավելացված արժեքից Հայաստանի տնտեսությունում ստեղծվել է լրացուցիչ 1.2 դրամ անուղղակի և ածանցյալ ՀԱԱ: Արդյունքում, 2021 թվականին Ընկերությունը ստեղծել է 19 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով ՀԱԱ Հայաստանի տնտեսությունում՝ ներառյալ անուղղակի և ածանցյալ ազդեցությունները:

2021 թ.-ին ընկերության գնումների 40%-ը կազմակերպվել է ՀՀ տնտեսության ներսում: Տեղական մատակարարների և առևտրային գործընկերների հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է 5.2 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով առաջին կարգի մատակարարների շղթայի անուղղակի ՀԱԱ:

«Շնորհիվ իր ճկուն բիզնես մոտեցումների՝ Ընկերությունը ոչ միայն հաջողությամբ դիմակայեց 2021 թվականի բոլոր մարտահրավերները, այլև ավելի ամրապնդեց իր դիրքերը շուկայում։ Մենք փորձում ենք նպաստել տեղական շուկայի զարգացմանը, ներկայացնել նոր արտադրանքներ, կիրառել լավագույն միջազգային փորձը և նորարական տեխնոլոգիաները: Մենք հավատում ենք, որ բիզնեսի կայուն զարգացման կարևորագույն նախապայմանը երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացումն է, և անում ենք առավելագույնը մեր հաճախորդների և մատակակարների հետ միասն դրան նպաստելու համար: Թերևս այս հաշվետվությունը նման մոտեցման վառ օրինակներից է»,- նշեց ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը:

Ըստ հետազոտության, «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի» ներդրումը մեծ է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում՝ շուրջ 15.8 մլն. դրամ համայնքային զարգացման ծրագրերում:

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեր ընկերության մշակույթի անբաժանելի մասն է: Մենք այն դիտարկում ենք ոչ թե որպես աշխատանքի մի մաս, այլ կորպորատիվ մտածելակերպ: Առանցքային ծրագրերն են՝

  • «Աշխարհն առանց թափոնների» ծրագիրը՝ շրջակա միջավայրի պահպանումը, թափոնների կայուն կառավարումն ու վերամշակումը: Երևանի դպրոցներում իրականացնում ենք կրթական դասընթացներ, իսկ ոլորտի գործընկերների հետ համագործակցությունը միտված է ՀՀ-ում թափոնների կայուն կառավարման ենթակառուցվածքի ստեղծմանը։
  • Երիտասարդների զարգացում ծրագիրը՝ 8800 երիտասարդ մասնակցել է ծրագրին 2021 թվականին՝ ձեռք բերելով կյանքի և բիզնես հմտություններ:
  • Համայնքների բարեկեցությունը և բարեգորրծական նախաձեռնությունները, մասնավորապես՝ «Կոկա-Կոլա»-ի ամանորյա քարավանը, որի շրջանակում շուրջ 1000 երեխաներ թիրախային կազմակերպություններից ներգրավվել են ծրագրին», – հավելեց Հասարակական կապերի և կայունության տնօրեն Էլինա Մարգարյանը:
12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58