Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – 13.5 ՄԼՆ ԴՐԱՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ
06/11/2008 17:15
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – 13.5 ՄԼՆ ԴՐԱՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է, որ այսօր ավարտվել է Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի մշակույթի տան առաջին հարկի հիմնավերանորոգումը, որի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել էր 13.5 մլն դրամ:
 
1878 թվականին հիմնված Զովաբեր գյուղը գրող-թարգմանիչ Արա Առաքելյանի  և մի շարք ուրիշ մշակութային գործիչների ծննդավայրն է: Գյուղում կա մշակույթի տուն, որը սակայն 1971-ից` իր կառուցման թվականից ի վեր երբևէ չի վերանորոգվել, և մշակույթի տան գրեթե բոլոր ստեղծագործական խմբակների գործունեությունը ժամանակավորապես կասեցված է:
 
ՙՄշակույթի նկատմամբ մեր հոգածությունը պատասխանատու կորպորատիվ քաղաքացու որակ է: Մշակույթը պետք է հասանելի լինի բոլորին, քանի որ այն սնում է միտքը և օգնում ազգի զարգացմանը՚, – նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Զովաբերի մշակույթի տան բացման արարողության ծամանակ:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս ծրագրի համար հատկացրել է 13.5 մլն, որով իրականացվել է մշակույթի տան առաջին հարկի հիմնավերանորոգումը. կառուցվել են պատեր,  սանհանգույցներ, խոհանոց, կատարվել են ներկարարական աշխատանքներ, անցկացվել է կոյուղի և ջրագիծ, օդափոխության համակարգ և այլն:
 
Գերմաներեն գրականության նկատմամբ հատուկ վերաբերմունքն այս գյուղի բնութագրիչներից է: Իսկ հիմա, երբ Մշակույթի տունն ունի վերանորոգված 120 քմ սրահ, գուցե հենց այստեղ էլ իրականան հայ-գերմանական գրական ֆորումներ և այլ մշակութային իրադարձություններ:
 
ՎիվաՍԵլ-ՄՏՍ-ի որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, Գեղարքունիքի մարզում ընկերությունը կատարել է x միլիոն դրամի ներդրում:  

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91