Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Արցախի շրջափակման մասին պետք է խոսել այսօր և կանխել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը
25/04/2023 17:07
Կիսվել

Արցախի շրջափակման մասին պետք է խոսել այսօր և կանխել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը

Մեկնարկել է Unblock Humanity նախաձեռնությունը ՝ Արցախի շրջափակման մասին ամբողջ աշխարհին տեղեկացնելու և մարդկանց շրջափակման դեմ պայքարի մղելու համար։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է մնում Արցախը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ 120,000 հայեր գտնվում են շրջափակման մեջ՝ զրկված լինելով կենսական նշանակության մի շարք ապրանքներից, բժշկական ծառայություններից և կրթության հասանելիությունից։ Արցախի շրջափակումը ևս մեկ անգամ երևան է հանում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը։ 108 տարի անց Հայաստանի հարևան երկու երկների քաղաքականությունը շարունակում է մնալ նույնը։

Թեև մի շարք միջազգային կառույցներ՝ ներառյալ ՄԱԿ֊ի Միջազգային Դատարանը, և հանրահայտ քաղքական գործիչներ Ադրբեջանին կոչ են արել շուտափույտ բացել Լաչինի միջանցքը, այն այսօր էլ շարունակում է մնալ փակ։ Unblock Humanity նախաձեռնության թիմը որոշել է, որ նման աղետները աշխարհի մարդկության համընդհանուր խնդիրն են, և աշխարհի հետ պետք է խոսել իրեն հասանելի լեզվով։ Նախաձեռնության շրջանակներում «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում մեկնարկել է դրամահավաք, որով հավաքված գումարով պատրաստվելու է ազդեցիկ տեղեկատվական հոլովակ շրջափակման մասին, և այն տարածվելու է ամբողջ աշխարհում՝ ի լուր մարդկության։

«Հոլովակում շրջափակումը ներկայացվելու է մարդու իրավունքների ոտնահարման և 21-րդ դարում դեռևս առկա բռնապետական կարգերի համատեքստում։ Մեզ համար կարևոր է, որ աշխարհում մարդիկ տեղեկանան, թե ինչ է կատարվում այս փոքր, բայց ժողովրդավար հողի վրա, և կարողանան իրենց ձայնն ուղղել ի պաշտպանություն շրջափակման մեջ չորս ամսից ավելի փակված մարդկանց։ Նման ճգնաժամերը պետք է այսուհետ լինեն համայն մարդկության համատեղ հաղթահարման խնդիրը», – նշում է «Արդյունավետ կառավարություն» հիմանդրամի տնօրեն Մարինա Մալխասյանը։

Նախաձեռնությունն իրականացվում է «Արդյունավետ Կառավարություն» հիմնադրամի կողմից, որն  առաջարկում է ոլորտային յուրօրինակ, առաջադեմ և հեռանկարային զարգացման հայեցակարգեր, որոնք կյանքի են կոչվում իրականացման արդյունավետ ռազմավարություններով։

Հոլովակը մարդկանց ուղղորդելու է դեպի նախաձեռնության կայքէջ, որտեղ ներկայացված են լինելու տարբեր գործողություններ։ Յուրաքանչյուր այցելու ստանալու է հատուկ կոչ՝ մշակված ըստ իր գտնվելու վայրի և ժամանակի։ Այս եղանակով բարձրանալու է միջազգային հանրության ներգրավվածության աստիճանը, ինչի արդյունքում խնդրի վերաբերյալ կսկսվեն քայլեր ձեռնարկվել նաև միջազգային կառույցների կողմից։

«ռեԱրմենիա» հարթակում Արցախում խնդիրներ լուծող մի շարք նախագծեր կան։ Պետք է ուշադրության կենտրոնում պահել նաև Արցախի միջազգային մեդիադաշտում ունեցած խնդիրները։ «Բլոկադայի մասին՝ ի լուր աշխարհի» նախագիծը շատ կարևոր խնդիր է լուծելու մեդիա դաշտում հաղթանակ տանելու գործում, – նշում է «ռեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը։

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84