Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Yandex Go-ն «Առատաձեռն նոյեմբերի» արդյունքներով 3 միլիոն դրամ կփոխանցի Հայաստանի բարեգործական կազմակերպություններին
29/11/2023 15:50
Կիսվել

Yandex Go-ն «Առատաձեռն նոյեմբերի» արդյունքներով 3 միլիոն դրամ կփոխանցի Հայաստանի բարեգործական կազմակերպություններին

Yandex Go-ն ամփոփում է «Առատաձեռն նոյեմբեր» ակցիան, որի նպատակն է աջակցել Հայաստանի բարեգործական կազմակերպություններին՝ «VIVA», «Շտապիր դեպի բարին», «Ժպիտների քաղաք» և «Հայ մայրեր»։

Ակցիային կարող էր մասնակցել Yandex Go հավելվածով մեքենա պատվիրող ցանկացած օգտատեր։ Բավական էր նոյեմբեր ամսվա ուրբաթ օրերին ցանկացած ժամի գոնե մեկ ուղևորություն կատարել Հայաստանի ցանկացած քաղաքում:

Որքան երկար երթուղի և շատ ուղևորություն, այնքան մեծ ներդրում. հաշվի են առնվել ինչպես օգտատերերի սեփական ուղևորությունները, այնպես էլ ընկերների, ծանոթների և բարեկամների համար պատվիրված ուղևորությունները։ Ակցիայի շրջանակում ուղևորությունների յուրաքանչյուր 10 կմ-ի համար ծառայությունն իր հաշվից 5 դրամ է նվիրաբերել:  Ակցիայի չորս օրերի ընթացքում հավաքված գումարը Yandex Go-ն համալրել է հավելյալ նվիրատվությամբ։ Ընդհանուր առմամբ, բարեգործական կազմակերպություններին կփոխանցվի 3 մլն դրամ:

«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր միացել են այս նախաձեռնությանը. միասին մենք կառուցում ենք լուսավոր ապագա նրանց համար, ովքեր մեր հոգածության կարիքն ունեն: Ստացված միջոցներով մենք կկարողանանք ոչ միայն բժշկական օգնություն տրամադրել մեր խնամակալության տակ գտնվող անձանց, այլև կյանքի դժվարին պայմաններում հայտնված ընտանիքներին աջակցություն ցուցաբերել հոգեբանության և կրթության ոլորտներում»,-ասում է «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամի նախագահ Ելենա Հակոբյանը։

«Մենք ուրախ ենք Yandex Go-ի հետ մեր շարունակական համագործակցության համար։ Նման նախաձեռնությունների շնորհիվ օնկոլոգիական եւ արյունաբանական հիվանդություններով ավելի շատ երեխաներ կկարողանան բուժօգնություն ստանալ»,-նշում է «Ժպիտների քաղաք»-ի դոնորների հետ կապի եւ դրամահավաքի մենեջեր Սեդա Քոսակյանը։

Նախագծի մասնակից բարեգործական կազմակերպությունների մասին.

«Շտապիր դեպի բարին». Ավելի քան 10 տարի «Շտապիր դեպի բարին» հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող երեխաներին առողջապահության, սոցիալական և հոգեբանական բարեկեցության ոլորտներում: Հիմնադրամը կազմակերպում է առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժումը, հոգեբանական և սոցիալ-կրթական աջակցություն է ցուցաբերում սոցիալապես անապահով ընտանիքներին: Համագործակցում է դպրոցների, մանկապարտեզների և մանկատների հետ՝ տրամադրելով նյութական և մեթոդական օգնություն։

«Հայ մայրեր». Բարեգործական կազմակերպությունը 2012 թվականից աջակցում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին: Նպատակն է՝ որակյալ վերականգնողական ծառայությունների, հոգեբանական և սոցիալական աջակցության միջոցով բարելավել ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց ծնողների կյանքի որակը: Այսօր ավելի քան 500 երեխա օգնություն է ստանում:

VIVA. «Հայաստանի բժիշկներ և կամավորներ» կազմակերպությունը հիմնվել է 2016 թվականին։  Ծրագրերի նպատակն է բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացումը: VIVA-ն նաև կրթական ու սոցիալական ծրագրեր է իրականացնում, օգնում է անապահով ընտանիքներին, փախստականներին:

«Ժպիտների քաղաք». Բարեգործական հիմնադրամն աջակցում է ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաներին ու երիտասարդներին ՝ ամբողջությամբ հոգալով Հայաստանում նրանց բուժման բոլոր ծախսերը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91