Սոցիալական

USD BUY - 397.00-2.00 USD SELL - 403.00-3.00
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 428.50+0.00
OIL:  BRENT - 72.04-0.46 WTI - 68.31-0.44
COMEX:  GOLD - 2664.10-0.33 SILVER - 31.89+0.28
COMEX:  PLATINUM - 951.80+0.16
LME:  ALUMINIUM - 2639.00-0.28 COPPER - 9074.50-0.09
LME:  NICKEL - 15974.00-0.83 TIN - 29165.00+0.45
LME:  LEAD - 2098.50+0.58 ZINC - 3118.50+0.63
FOREX:  USD/JPY - 149.9-0.28 EUR/GBP - 1.0574+0.48
FOREX:  EUR/USD - 1.0574+0.48 GBP/USD - 1.2746+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44765.71-0.55 NASDAQ - 19700.72-0.17
STOCKS US: S&P 500 - 6075.11-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8349.38+0.16 CAC40 - 7330.54+0.37
STOCKS EUR:  DAX - 20358.80+0.63
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Ուղեցույց՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման առցանց դիմումներ ներկայացնելու վերաբերյալ
05/08/2024 15:46
Կիսվել

Ուղեցույց՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման առցանց դիմումներ ներկայացնելու վերաբերյալ

Oգոստոսի 1-ից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երրորդ բաղադրիչի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը։

Հիշեցնենք, որ այս բաղադրիչից կարող են օգտվել 2024 թ․ մայիսի 16-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող և ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքները, եթե ձեռք բերված կամ կառուցվող/կառուցված անշարժ գույքի՝

. արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը,

. բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով պակաս չէ 12 քմ-ից,

. սեփականության իրավունքը գրանցված է շահառու ընտանիքի բոլոր անդամների անվամբ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ ստորև․

ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով՝ https://housing.socservice.am/

ՔԱՅԼ 2․ Ընտրել «Գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն» պատուհանը, ապա սեղմել «Դիմել» կոճակի վրա։

ՔԱՅԼ 3․ Այնուհետև նշել «Տեղեկացված եմ» կոճակը՝ ՀՀ քաղաքացիության շնորհման ընթակարգի վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթանալուց հետո։

ՔԱՅԼ 4․ «Դիմումատուի տվյալներ» բաժնում անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի համարը) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը, ապա նշել անուն, ազգանուն և սեղմել «Նույնականանալ» կոճակի վրա։

ՔԱՅԼ 5․ Նույնականացումից հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կլրացնի դիմումատուի հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները և հաշվառման հասցեն, որից հետո կպահանջվի լրացնել կոնտակտային տվյալներ՝ բջջային հեռախոսահամար և էլ․ փոստի հասցե։

ՔԱՅԼ 6․ Այնուհետև, անձի հաշվառման և փաստացի բնակության հասցեները համընկնելու դեպքում, դիմումատուն կարող է նշել «Այո» տարբերակը և անցնել հաջորդ դաշտերի լրացմանը։ Իսկ եթե հաշվառման հասցեն և փաստացի բնակության հասցեն չեն համընկնում, ապա ընտրելով «Ոչ» տարբերակը՝ անձը կարող է լրացնել իր փաստացի բնակության հասցեն։

ՔԱՅԼ 7․ «Ավելացնել ընտանիքի անդամ» կոճակի վրա սեղմելիս դիմումատուն հնարավորություն ունի նշել իր ընտանիքի անդամներին` լրացնելով անձնական տվյալներ։ Ընտանիքի անդամին հաջողությամբ նույնականացնելուց հետո՝ համակարգն ինքնաշխատ եղանակով կլրացնի անձի հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները։ Այնուհետև համակարգը կպահանջի նշել ազգակցական կապը դիմողի նկատմամբ, ապա ընտրել փաստացի բնակության վայրի վերաբերյալ հարցի պատասխանը։

ՔԱՅԼ 8․ Բոլոր տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է կատարել համապատասխան դաշտում նշում՝ հավաստելով, որ լրացված տվյալները ճշգրիտ են և սեղմել «Հաստատել» կոճակը։ Դիմումի՝ հաջողությամբ մուտքագրվելու վերաբերյալ ծանուցումը շահառուն կստանա անմիջապես։ Եթե կան դաշտեր, որոնք ամբողջական լրացված չեն, ապա «Հաստատել» կոճակը սեղմելուն պես՝ հարթակի համապատասխան դաշտերում կհայտնվեն նշումներ և դիմումատուն կկարողանա վերանայել իր մուտքագրած տվյալները։

ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

*-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է, նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88