Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
05/03/2013 16:53
Կիսվել

ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Բրիտանական խորհրդի, Երևանում Բրիտանական դեսպանատան և «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) կազմակերպած Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում մեկնարկել է կրթական և երիտասարդական ծրագիրը:

Մարտի 4-ին ծրագիրն սկսել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ «Կենվորը» ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո տեղի է ունեցել քննարկում և վարպետության դասընթաց Միջազգային կինոուղեցույցի (International Film Guide) խմբագիր Յան Հեյդն Սմիթի մասնակցությամբ:

«Մենք ուրախ ենք, որ մեր համագործակցությունը Բրիտանական խորհրդի և Բրիտանական դեսպանատան հետ հնարավորություն կընձեռի մեր երիտասարդներին ծանոթանալ բրիտանական կինոգործիչների աշխատանքների հետ: Երիտասարդական ծրագրերը մշտապես գտնվում են «ԱրմենՏել» ընկերության սոցիալական պատասխանատվության կենտրոնում, և մենք համոզված ենք, որ բրիտանական կինոարվեստի հետ ծանոթությունը էլ ավելի կընդլայնի երիտասարդ տաղանդավոր կինոքննադատների մտահորիզոնը և կնպաստի հայրենական կինոարվեստի զարգացմանը», – նշել է  «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Կրթական և երիտասարդական ծրագրի շրջանակում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ցուցադրվելու է փառատոնի ֆիլմերը և բրիտանական կարճամետրած ֆիլմերը: Ցուցադրությունը բաց է լինելու կենտրոնի սաների համար: Իսկ մարտի 3-ից 11-ը կինոքննադատ Յան Հեյդն Սմիթը կանցկացնի կինոգրախոսության դասընթաց:

Մարտի 11-ից մարտի 15-ը ֆիլմերը կցուցադրվեն Երևանի Պետական Համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի պետական ճարտագիտական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում մենք միշտ կազմակերպում ենք դասընթացներ և հանդիպումներ, ինչը հնարավորություն է հայ երիտասարդների համար ծանոթանալ Միացյալ Թագավորության կինոարտադրության փորձին», – նշել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի բացումը կայացել է մարտի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնը նվիրված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հռչակված Միջազգային ջրային համագործակցության տարվան: Փառատոնի պաշտոնական ծրագիրը կշարունակվի մինչև մարտի 11-ը, որից հետո ֆիլմերը կցուցադրվեն նաև մարզերում և զորամասերում:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72