Սոցիալական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.00-1.00
EUR BUY - 428.00-1.00 EUR SELL - 433.50+0.50
OIL:  BRENT - 71.61-1.78 WTI - 68.33-0.91
COMEX:  GOLD - 2659.40-0.78 SILVER - 31.60-0.91
COMEX:  PLATINUM - 994.70-1.34
LME:  ALUMINIUM - 2611.50-1.32 COPPER - 9829.00-1.54
LME:  NICKEL - 17514.00+3.05 TIN - 33458.00+1.66
LME:  LEAD - 2096.00-1.11 ZINC - 3091.00+0.05
FOREX:  USD/JPY - 144.35+1.68 EUR/GBP - 1.1136-0.24
FOREX:  EUR/USD - 1.1136-0.24 GBP/USD - 1.3372-0.06
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42330.15+0.04 NASDAQ - 18189.17+0.38
STOCKS US: S&P 500 - 5762.48+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 38651.97+1.93 TOPIX - 2690.78+1.69
STOCKS CHINA:  HANG SENG - 21133.68+0.00 SSEC - 3336.50+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8236.95-1.01 CAC40 - 7635.75-2.00
STOCKS EUR:  DAX - 19324.93-0.76
01/10/2024  CBA:  USD - 387.11-0.18 GBP - 515.86-3.34
01/10/2024  CBA:  EURO - 429.30-4.04
01/10/2024  CBA:  GOLD - 32732.03-412.42 SILVER - 386.76-10.63
Հարցուպատասխան՝ Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ
12/09/2024 11:30
Կիսվել

Հարցուպատասխան՝ Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ

Ստորև ներկայացնում ենք, թե ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել Արցախից բռնի տեղահանված անձինք։

Հարց 1: Եթե Արցախում ստացել եմ կենսաթոշակ, ապա ՀՀ-ում անհրաժեշտություն կա արդյոք կրկին դիմել կենսաթոշակի նշանակման համար:

Պատասխան: Եթե Արցախում ստացել եք կենսաթոշակ, ապա ՀՀ-ում Ձեզ կենսաթոշակ կնշանակվի և կվճարվի գործող օրենսդրությանը համապատասխան՝ ներկայացված դիմումի համաձայն։ Ըստ այդմ, տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տևողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։

Հարց 2: Արցախից բռնի տեղահանված անձ եմ, ՀՀ-ում կենսաթոշակի որ տեսակների համար կարող եմ դիմել:

Պատասխան: Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում կարող են դիմել հետևյալ կենսաթոշակների նշանակման համար`

  • աշխատանքային (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի),
  • զինվորական (երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում):

Եթե վերջիններս Արցախում ստացել են ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա վերոնշյալ կենսաթոշակների փոխարեն՝ նրանց ՀՀ-ում նշանակվում է համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։

Եթե անձը Արցախում կենսաթոշակ է ստացել պետական պաշտոններ զբաղեցնելու հիմքով, ապա Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացված դիմումի հիման վրա նրան նշանակվում է աշխատանքային կենսաթոշակ կամ համապատասխան մարմնի (օրինակ՝ Պաշտպանության նախարարություն) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմելու դեպքում՝ զինվորական կենսաթոշակ։

Հարց 3: ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու համար արդյոք պարտադիր է ունենալ ՀՀ քաղաքացիություն:

Պատասխան: ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու իրավունք տվող հիմնական պայմաններից մեկը ՀՀ-ի բնակության վայրի հասցով հաշվառում ունենալն է, այդ թվում՝ ոչ քաղաքացիների համար։

Հարց 4: ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս՝ Արցախում աշխատած տարիների ստաժն արդյոք կհաշվարկվի:

Պատասխան: Հարկ է նկատի ունենալ, որ կենսաթոշակ նշանակելու, աշխատանքային ստաժը հաստատելու կանոններն ընդհանուր են։

Ըստ այդ կանոնների` ստաժը հաստատվում է, եթե կա աշխատանքային գրքույկ կամ աշխատելու փաստը հաստատող արխիվային փաստաթուղթ։ 1992-2014 թթ. ստաժը հաստատելու համար պետք է նաև սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթուղթ։

Օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ նշանակող մարմնին՝ Միասնական սոցիալական ծառայությանն է փոխանցվել Արցախի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազան, իսկ որոշ արխիվային փաստաթղթեր փոխանցվել են նաև Հայաստանի ազգային արխիվ։

Այնուհանդերձ, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ Արցախի տարածքում կլինեն աշխատանքային գործունեության ժամանակահատվածներ, որոնք չեն հաստատվի եղած արխիվային փաստաթղթերով կամ տեղեկատվական բազաներում առկա տեղեկատվությամբ։

Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը Արցախում աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև աշխատանքային ստաժը սահմանող` Արցախի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 30-ից հետո տրված տեղեկանքով։

Հարց 5: Տեղյակ եմ, որ Արցախում աշխատած որոշ տարիների համար ՀՀ-ում ստաժ չի հաշվարկվում: Ինչ լուծում է նախատեսում պետությունը:

Պատասխան: Հարկ է նաև նկատի ունենալ, որ օրենսդրական փոփոխություններով ընդլայնվում է այն դեպքերի շրջանակը, երբ չի պահանջվում սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթուղթ։

Այս դեպքերն արդեն իսկ տարածվում են նաև Արցախի տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժի վրա։ Սա լուծում է թե՛ Արցախի և թե՛ ՀՀ տարածքում ձեռք բերված այն ստաժերի համար, որոնք հաստատելը մի կողմից օբյեկտիվորեն անհնար է, մյուս կողմից՝ համապատասխան կազմակերպություններն այդ տարիներին հիմնականում գործունեություն են իրականացրել։

Մասնավորապես, Արցախի տարածքում աշխատած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում, եթե անձն աշխատել է՝

  1. մինչև 1998 թվականի հունվարի 19-ը՝ քաղաքային, շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներում, դրանց ենթակա դպրոցներում, գրադարաններում, բնակշահագործման (բնակարանային շահագործման) գրասենյակներում (տեղամասերում, տնտեսություններում),
  2. քաղաքացիական ավիացիայի գործարաններում և կազմակերպություններում, դպրոցներում, մանկապարտեզներում, թանգարաններում, արխիվներում և այլն։

Հարց 6: ՀՀ-ում նշանակված և հաշվարկված կենսաթոշակի չափն արդյոք կարող է տարբերվել Արցախում նշանակված և վճարված կենսաթոշակի չափից:

Պատասխան: Այո՛, քանի որ ՀՀ-ում կենսաթոշակը նշանակվում, վճարվում, չափը հաշվարկվում է Պետական կենսաթոշակների մասին օրենքով սահմանված կարգով։ Համաձայն աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգի (բանաձև)՝ աշխատանքային կենսաթոշակի չափը կախված է աշխատանքային ստաժի տևողությունից, հիմնական կենսաթոշակի չափից ու աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքից։

Ըստ այդմ՝

  • ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի չափը 36,000 դրամ է,
  • հիմնական կենսաթոշակի չափը՝ 24,000 դրամ (Արցախում սահմանված է եղել 21,500 դրամ),
  • աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար 950 դրամ (Արցախում՝ 1,150 դրամ),
  • տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ (Արցախում՝ 600 դրամ):

Հետևաբար, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված և հաշվարկված կենսաթոշակի չափը կարող է տարբերվել Արցախում նշանակված և վճարված կենսաթոշակի չափից։

Հարց 7: ՀՀ-ում կենսաթոշակն անկանխիկ եղանակով է վճարվում, սակայն արդյոք նախատեսված են բացառություններ տեղաշարժման կամ առողջական խնդիրներ ունեցող անձանց կենսաթոշակի վճարման դեպքում:

Պատասխան: Այո, ՀՀ-ում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով, սակայն կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով, եթե վերջինս (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է կամ լրացել է նրա 75 տարին: Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին ևս վճարվում է կանխիկ եղանակով:

Հարց 8: Արցախից բռնի տեղահանված անձ եմ, ՀՀ-ում ստանում եմ կենսաթոշակ, արդյոք կարող եմ օգտվել 12 տոկոս հետվճարի ծրագրից:

Պատասխան: Այո, Արցախի կենսաթոշակառուները և նպաստառուները ևս կարող են օգտվել նաև 12 % հետվճարի ծրագրից, հետևաբար, եթե կենսաթոշակառու կամ նպաստառու եք և ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում կատարում եք անկանխիկ գործարքներ, ապա կստանաք հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան 6,000 դրամը։

Հարց 9: Արդյոք կենսաթոշակից կգոյանա հետվճար, եթե կոմունալ ծառայությունների դիմաց վճարումն իրականացնեմ անկանխիկ։

Պատասխան: Ո՛չ, սեպտեմբերի 1-ից կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի) ինչպես նաև ֆիքսված և բջջային հեռախոսի ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվում։

Հարց 10: Կենսաթոշակի նշանակման համար պարտադի՞ր է այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, թե՞ կարող եմ նաև առցանց եղանակով դիմել:

Պատասխան: Եթե 2023 թ․ սեպտեմբերի դրությամբ՝ Դուք Արցախում ստացել եք կենսաթոշակ և այդ օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված չի եղել, ապա ՀՀ-ում կենսաթոշակի դիմումը մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը կարող եք ներկայացնել նաև առցանց՝ www.socservice.am կայքէջում։

Եթե Ձեր կենսաթոշակային տարիքը լրացել է ՀՀ-ում, ապա կենսաթոշակի նշանակման համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://bit.ly/3h99yYU

01/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.11
-0.18
Եվրո (EUR)
429.30
-4.04
Ռուբլի (RUR)
4.14
-0.03
Լարի (GEL)
141.93
-0.06
32732.03
-412.42
Արծաթ
386.76
-10.63