Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
«Մի դրամի ուժը»՝ SIA-ի սոցիալական ձեռներեցության զարգացման գաղափարի աջակից
25/09/2024 17:30
Կիսվել

«Մի դրամի ուժը»՝ SIA-ի սոցիալական ձեռներեցության զարգացման գաղափարի աջակից

Հուլիս ամսին IDBank-ի և Իդրամի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կուտակված 4․165․643 դրամն ամբողջությամբ ուղղվել է «Impact Hub Yerevan»-ի՝ մեր երկրում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված Social Impact Award ծրագրին։ Այս ընթացքում ծրագրի մասնակիցները հասցրել են անցնել կարևոր ճանապարհ՝  նախ 30 հայտերից ընտրվել են 10 լավագույնները, որից հետո մեկնարկել և արդեն ընթացքի մեջ է ծրագրի ինկուբացիոն փուլը։

Social Impact Award ծրագրի ինկուբացիոն փուլը ենթադրում է  անհատականացված աջակցության ծրագիր 15-30 տարեկան երիտասարդների համար, որոնք ցանկանում են իրենց գաղափարը վերածել հաջողակ ձեռնարկության:

Այս փուլում թիմերից յուրաքանչյուրը հնարավորություն ունի կատարելագործելու իր գաղափարները՝ միանալով մենթորների և փորձագետների ցանցին, ինչպես նաև շփվելու այլ երիտասարդ սոցիալական ձեռներեցների հետ և հաջողելու դեպքում ստանալ հնարավորություն շահելու Social Impact Award-ի՝ 1500 եվրո գումարի չափով ֆինանսավորում և տոմս դեպի SIA-ի միջազգային գագաթնաժողովը` Գերմանիայում:

Ծրագրի բոլոր ծախսերը, ներառյալ ինկուբացիոն փուլն ու միջազգային գագաթնաժողովի մասնակցությունը ֆինանսավորվում է «Մի դրամի ուժը» նախաձեռնության կողմից։

Արդեն 5 տարի է, ինչ SIA Armenia ծրագիրն իրականացվում է «Impact Hub Yerevan»-ի կողմից։

Social Impact Award ծրագրի ինկուբացիոն փուլի հագեցած ու հետաքրքիր առօրյային առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ռեպորտաժում։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45