Սոցիալական

USD BUY - 364.50+0.50 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 87.70+0.56 WTI - 82.65+1.35
COMEX:  GOLD - 4017.90-1.39 SILVER - 57.30-2.00
COMEX:  PLATINUM - 1599.50-0.87
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.62-0.07 EUR/GBP - 1.1399+0.20
FOREX:  EUR/USD - 1.1399+0.20 GBP/USD - 1.3296-0.04
STOCKS RUS:  RTSI - 877.11-2.02
STOCKS US: DOW JONES - 52747.32+1.03 NASDAQ - 24876.91-0.22
STOCKS US: S&P 500 - 7428.78+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10871.02+0.83 CAC40 - 8458.78+0.63
STOCKS EUR:  DAX - 25464.01+0.41
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
Վիվասել-ՄՏՍ. 100 սմարթֆոն՝ ԱԻՆ ճգնաժամային կենտրոնի և փրկարարների միջև ուղիղ տեսակապի ապահովման համար
08/07/2014 13:39
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. 100 սմարթֆոն՝ ԱԻՆ ճգնաժամային կենտրոնի և փրկարարների միջև ուղիղ տեսակապի ապահովման համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը նշանավորվել է համատեղ իրականացվող նորարարական ևս մեկ ծրագրով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծրագրի իրականացման համար տրամադրել է իր՝ Հայաստանում ամենաընդարձակ ռադիոծածկույթը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև ԱԻՆ-ին է տրամադրել բջջային գերժամանակակից 100 հեռախոս (փոխանցման բարձր արագություններ և որակյալ տեսանկարահանում ապահովող Alcatel One Touch C5 սմարթֆոն), որն օգտագործվում է դեպքի վայրից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) տեսապատկերային օպերատիվ տվյալներ փոխանցելու համար:

Դեպքի վայր ժամանելուն պես՝ փրկարարական խմբի անդամներից մեկն իրականացնում է դեպքի համակողմանի նկարահանում, որն իրական ժամանակի ռեժիմով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի 2G և 3G/DC HSDPA ցանցերի միջոցով փոխանցվում է ԱԻՆ ՃԿԿ: Օպերատիվ տեսակապի հաստատումը ՃԿԿ-ում գտնվող համապատասխան մասնագետներին թույլ է տալիս վիրտուալ տեղափոխվել դեպքի վայր: Իրավիճակի և փրկարարական գործողությունների ամբողջական պատկեր ստանալու հնարավորությունը ՃԿԿ-ին օգնում է՝ իրավիճակի ճշգրիտ գնահատման, փրկարարական ջոկատի աշխատանքների արդյունավետ համակարգման, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդելու, լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու և այլ օպերատիվ որոշումներ կայացնելու գործում:

Բացի ճգնաժամային իրավիճակի կամ դեպքի ընթացիկ մոնիտորինգն ու վերահսկումը, փրկարարական գործողությունները, ինչպես նաև այլ ծառայությունների հետ համագործակցությունը նմանօրինակ իրավիճակներում է՛լ ավելի արդյունավետ և համակարգված դարձնելու նպատակով, ներդրված նոր համակարգը թույլ է տալիս ՃԿԿ-ում գտնվող հատուկ սերվերում նաև արխիվացնել դեպքի վայրից ստացված տեսանյութերը՝ իրականացված փրկարարական գործողությունները հետագայում համակողմանիորեն վերլուծելու, թիմային և անհատական ջանքերին փորձագիտական գնահատական տալու համար: Արխիվացված նյութերը կօգտագործվեն ուսուցողական նպատակներով, ինչպես նաև կունենան ապացուցողական նշանակություն:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ազգային համակարգը կատարելագործելու գործում: Բազմիցս է ապացուցվել, որ արտակարգ իրավիճակներում ադյունավետ արձագանքման համակարգի առկայությունը կարող է էականորեն նվազեցնել ու անգամ կանխարգելել բացասական հետևանքները: Արտակարգ իրավիճակների կանխարգելման նպատակով անվճար հիմունքներով ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև տրամադրել է իր մրցակցային առավելություններից հիմնականը՝ Հայաստանում ամենաընդարձակ ռադիոծածկույթը՝ 2G և 3G/DC HSDPA ցանցերով», – ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03