Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՎիվաՍել-ՄՏՍ. Այլընտրանքային էներգիա սահմանամերձ Վահան գյուղում
12/12/2014 11:07
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Այլընտրանքային էներգիա սահմանամերձ Վահան գյուղում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել և ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում համատեղ իրականացվող ծրագրերից ևս մեկի արդյունքները: Նախագծի շրջանակներում սահամանամերձ Վահան գյուղի մանկապարտեզում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ: Դրա գործարկման աշխատանքներին հետևել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Վահան համայնքի ղեկավար Գուրգեն Բալյանը և համայնքի բնակիչները: 

«Այս գյուղի անունը համապատասխանում է սահմանամերձ իր դիրքին և բնակիչների դրսևորած հերոսությանը. Վահանը Հայաստանի հյուսիսարևելյան վահանն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարության հիմքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հեռավոր գյուղերն ուշադրության կենտրոնում պահելու պատասխանատվությունը: Այլընտրանքային էներգիայով աշխատող ջրատաքացուցիչ համակարգը կարևոր է ոչ միայն հարմարավետության տեսանկյունից` տաք ձմեռ անցկացնելու իմաստով, այլև շահեկան է տնտեսական առումով` ֆինանսական ծախսերը նվազեցնելու առումով: Այսօրինակ ծրագրերը արդարացված են նաև բնապահպանական տեսանկյունից: Ուրախ եմ, որ մենք կարող ենք թեթևացնել մեր հայրենակիցների սոցիալական բեռը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ադրբեջանի հետ 28կմ ընդհանուր սահման ունեցող Վահան գյուղն ունի 1228 բնակիչ: Գյուղի մանկապարտեզի երկհարկանի շենքը կառուցվել է վաթսունականների վերջում: Այսօր մանկապարտեզն ունի 42 սան և 11 հիմնական աշխատող:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակներում ջրատաքացուցիչ համակարգը միացվել է մանկապարտեզի ջեռուցման և տաք ջրի մատակարարման համակարգին, որի միջոցով ցերեկային ժամերին ամբողջությամբ անվճար սկզբունքով ջեռուցվում և տաք ջուր է մատակարարվում մանկապարտեզին: Մանկապարտեզն աշխատում է ցերեկային ժամերին, իսկ գիշերն անհրաժեշտ է լինում ապահովել միայն ջեռուցում, որպեսզի համակարգը չսառչի: Այս ամենի արդյունքում հնարավոր է լինում առնվազն 60%-ով տնտեսել գազի սպառումն ու կրճատել ծախսը: 

Արևային ջեռուցման և ջրատաքացուցիչ համակարգն ունի ջրատաքացուցիչ 6 կոլեկտոր, յուրաքանչյուրը՝ վակուումային 30 խողովակով (ընդհանուր՝ 180 հատ): Հայաստանում, ի դեպ, 70մմ տրամագծով վակուումային խողովակներն առաջին անգամ են գործարկվում (մինչ այժմ շահագործվող խողովակների տրամագիծը չի գերազանցել 58մմ-ը) և առավել արդյունավետ են: Վակուումային մեկ խողովակի երկարությունը 2.1մ է: Համակարգն ունի նաև 500 լիտր տարողությամբ երկկոնտուր ջերմափոխանակիչ բաք, ինչպես նաև ղեկավարման համակարգ` իր պոմպով: Մանկապարտեզում տեղադրված արևային ջրատաքացուցիչը ջեռուցման էներգաարդյունավետ և բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց է: Այս համակարգը ձմռանը 50-60%-ով նվազեցնում է ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02