Սոցիալական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Beeline. Ֆիլմերի գրախոսականի ժանրի զարգացումը Բրիտանական ֆիլմերի փառատոնի ուշադրության կենտրոնում է
23/03/2016 14:38
Կիսվել

Beeline. Ֆիլմերի գրախոսականի ժանրի զարգացումը Բրիտանական ֆիլմերի փառատոնի ուշադրության կենտրոնում է

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Beeline–ն ամփոփեցին Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակում հայտարարված Լավագույն գրախոսականի մրցույթը:

Արդեն ամենամյա դարձած այս մրցույթի նպատակն է նպաստել ֆիլմերի գրախոսական ժանրի զարգացմանը Հայաստանում: Յուրաքանչյուր տարի փառատոնի մասնակիցները կարող են գրել իրենց գրախոսականները ֆիլմերի վերաբերյալ և ներկայացնել մրցույթին: Աշխատանքները գնահատում է պրոֆեսիոնալ ժյուրին` հաշվի առնելով ներկայացված աշխատանքների մասնագիտական հմտությունը:

Այս տարի մրցույթին ներկայացվել էր 20-ից ավելի աշխատանք: Հանձնաժողովի գնահատմամբ գլխավոր մրցանակին են արժանացել Սեգ Կիրակոսյանը և Արտակ Վարդանյանը: Նրանք գրախոսական էին ներկայացրել «Էմի» ֆիլմի վերաբերյալ և ժյուրիի գնահատմամբ արժանացել են հավասար միավորների:

«Ոգևորիչ է տեսնել, որ փառատոնը նպաստում է ոչ միայն բրիտանական կինոարվեստի ներկայացմանը, այլև աջակցում գրախոսականի ժանրի զարգացմանը: Մեզ համար ուրախալի է, որ մրցույթին մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ լրագրողները, այնպես էլ կինոսիրողները»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Անչափ ոգևորիչ է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տարի թվով ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում և մասնակցում արդեն ավանդույթ դարձած Լավագույն գրախոսականի մրցույթին։ Շնորհավորում եմ հաղթողներին և մաղթում նորանաոր ձեռքբերումներ։  Հավատացած եմ, որ Beeline-ը նման նախաձեռնություններով, օգնում է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը»,– նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Գլխավոր մրցանակից զատ երեք մասնակից` Շողեր Պետրոսյանը`«Լսիր ինձ, Մառլոն»,   Հասմիկ Լեյլոյանը` «Ծովախեցգետինը» և Սարգիս Սարուխանյանը`«Ծովախեցգետինը» ֆիլմերի գրախոսակնների համար արժանացել են խրախուսական մրցանակների:

Բոլոր աշխատանքները ներկայացված են «Կինոաշխարհ» կայքում:  Մրցանակները հաղթողներին կհանձնվի Բրիտանական ֆիլմերի փառատոնի փակման արարողության ընթացքում, որը տեղի կունենա մարտի 29-ին:

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան և Beeline-ի աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Շողակաթ, Շանթ, Կենտրոն, Երկիր Մեդիա և Հ3 հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը և AutoRadio FM 89.7-ը, Կինոաշխարհ կայքը և Սիվիլնեթը:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88