Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Վիվասել-ՄՏՍ. մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնը
11/07/2016 17:50
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնը

Հուլիս 10-ին մեկնարկել է մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնը: Մինչև հուլիսի 17-ը հայ ֆիլմասերներն ու կինոգործիչները ունեն միջազգային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու բացառիկ հնարավորություն:

Փառատոնի մեկնարկն ազդարարվեց մամլո ասուլիսներով, որոնց ընթացքում իրենց ֆիլմերը ներկայացրին «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի մասնակիցներ Գարեգին Պապոյանը («Սխտորաշեն»), Լուսինե Պապոյանը («Ռադիոլա») և Էվելինա Բարսեղյանը («Բրավիստը»): Մամլո ասուլիսին հաջորդեց «Ոսկե ծիրան»-ի ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որն այս տարի կազմակերպվել էր Սուրբ Զորավոր եկեղեցում:

Շառլ Ազնավուրի հրապարակում, անվանի այլ հայ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, բացվեցին կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսայանի և Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղերը: Արարողությունն ուղեկցվեց ՀՀ ոստիկանության փողային նվագախումբ կատարումներով:

Կինոփառատոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: Մինչ մեկնարկն անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցներն անցան Շ. Ազնավուրի հրապարակում տեղադրված կարմիր գորգով:

Ողջույնի խոսքով հանդես եկան «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, արդեն տասը տարի փառատոնի գլխավոր գործընկեր ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այնուհետ ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը և ժյուրիի կազմը:

Բացման արարողության ընթացքում հայտարարվեց, որ Եվրոպական կինոակադեմիան Սերգեյ Փարաջանովի թանգարանը ճանաչել է «Եվրոպական կինոմշակույթի գանձ»: Եվրոպական կինոակադեմիայի որոշմամբ ստեղծվել է «Եվրոպական  կինոմշակույթի գանձերի»  ցուցակ՝  ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային  ժառանգության  ցուցակի օրինակով, որտեղ ընդգրկվելու են պատմական կինեմատոգրաֆիկ արժեք ունեցող վայրեր:

Փառատոնի մեկնարկին նվիրված հանդիսությանը հաջորդեց 13-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմի՝ Համո Բեկնազարյանի «Զարե»-ի ցուցադրությունը` Վահագն Հայրապետյանի և նրա ջազ բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության կենդանի նվագակցությամբ։

Լրատվամիջոցներին տրված հարցազրույցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է. ««Ոսկե ծիրան»-ը նպաստում է հայկական կինեմատոգրաֆի զարգացմանը՝ որպես համաշխարհային կինեմատոգրաֆի ճյուղի, որն ունի իր ազգային առանձնահատկություններն ու ավանդույթները: Հայաստանի մշակութային կյանքի նշանակալի իրադարձություն դարձած փառատոնը յուրօրինակ խաչմերուկ է, որտեղ հայ կինոգործիչներն ու ոլորտի սկսնակները, ինչպես նաև ֆիլմասեր հասարակությունը հանդիպում են աշխարհահռչակ տաղանդավոր կինոգործիչների և կինոքննադատների, որոնք ժամանում են Հայաստան՝ ներկայացնելու իրենց արվեստը և օգնելու առավել հարուստ ու բազմազան դարձնել հայկական կինեմատոգրաֆը»:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91