Սոցիալական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՎիվաՍել-ՄՏՍ. Վայոց Ձորի Գնիշիկ գյուղում կառուցվել է 2 կմ երկարությամբ նոր ջրագիծ
14/12/2016 17:01
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Վայոց Ձորի Գնիշիկ գյուղում կառուցվել է 2 կմ երկարությամբ նոր ջրագիծ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Ջրամատակարարման բարելավում» ծրագրի շրջանակում՝ Վայոց Ձորի Գնիշիկ գյուղում կառուցվել է 2050 մ երկարությամբ նոր ջրագիծ, տեղադրվել են բաժանարար հանգույցներ և ճնշման կարգավորիչներ։ Արդյունքում, գյուղն ամբողջությամբ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Եթե նախկինում ջուրը հասանելի էր բնակչության միայն 30 տոկոսին, ընդ որում՝ շաբաթական 2-3 օր, երկուական ժամով, ապա այժմ գործում է ջրամատակարարման շուրջօրյա ռեժիմ:

Գյուղի ջրամատակարարման նախկին համակարգը տարիներ շարունակ եղել է անմխիթար վիճակում: Քայքայված ջրագծերի պատճառով  խմելու ջրին խառնված ցեխաջրերը, ավելացած հոսակորուստները, հաճախակի դարձած վթարները ժամանակին ֆինանսական չնախատեսված ծախսերի պատճառ են դարձել:   Խնդիրների վերացման համար էլ երբեմն գյուղի բյուջետային միջոցները չեն բավարարել: Բնակիչները շաբաթներ շարունակ մնացել են առանց խմելու ջրի պաշարի։ Գյուղական համայնքներում  ջրամատակարարման բարելավմանն ուղղված այս ծրագրով, հնարավոր է դարձել առանց ջրաքանակի ավելացման՝ ապահովել 24-ժամյա ջրամատակարարում։

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Գնիշիկ համայնքի ղեկավար Արա Լևոնյանը և գյուղի բնակիչներ:

«Այս գյուղը մեկն է համատեղ ծրագրում ընդգրկվածներից, որտեղ մենք փորձել ենք առկա խնդիրները լուծել քայլ առ քայլ: Մեկ տարի առաջ այստեղ կարգավորվել է տարածքի լուսավորության հարցը, այսօր արդեն՝ խմելու ջրի: Գյուղական ենթակառուցվածքների զարգացումը եղել և մնում է մեր ուշադրության կենտրոնում: Դա կարևոր է ոչ միայն մեզ համար՝ որպես պատասխանատու մոտեցում որդեգրած կազմակերպություն, այլև՝ բնակիչների, համայնքների ու երկրում զարգացման տեմպեր արձանագրելու համար: Ուրախ եմ տեսնել նաև, որ մեր որդեգրած արժեհամակարգը օրինակ է դարձել այլ կազմակերպությունների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքում 2015թ.-ին գյուղն ապահովվել է նաև լուսադիոդային (LED) համակարգով գործող արտաքին լուսավորությամբ։ Տեղակայվել է լուսավորության 37 սյուն:

Հարուստ կենսաբազմազանությամբ Գնիշիկ գյուղն ունի 72 բնակիչ: Տեղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։

Տարածաշրջանը հատկապես հայտնի է պատմամշակութային արժեքներով և հարուստ բնությամբ: Այստեղ հայտնաբերվել են 4-5-րդ դարերի խաչքարեր, մատուռներ, դամբարաններ, բազմաթիվ քարանձավներ։ Շրջակայքի յուրահատուկ աշխարհագրական դիրքը նպաստել է  բուսական և կենդանական աշխարհի ձևավորմանը` համալրելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկը: Շրջակա տարածքը միջանցք է Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ, լուսան, կովկասյան հովազ և այլ կենդանատեսակների համար։

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6