Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
ՎիվաՍել-ՄՏՍ. Կոշի մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնում բուժում է ստացել 3-14 տարեկան 86 երեխա
23/12/2016 13:49
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Կոշի մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնում բուժում է ստացել 3-14 տարեկան 86 երեխա

Ամփոփվել է Կոշի մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության արդյունքը: Ընթացիկ տարում, Երևան քաղաքից և Արագածոտնի, Արմավիրի ու Շիրակի մարզերից կենտրոն է այցելել և ցերեկային ստացիոնար պայմաններում վերականգնողական բուժում է ստացել 3-14 տարեկան 86 երեխա:

Մտավոր և ֆիզիկական առավել ծանր ախտահարումներով երեխաների հետ տարվել է մասնագիտական ինտենսիվ աշխատանք. շաբաթական 5 օր, յուրաքանչյուր երեխայի հետ անհատական վերականգնողական բուժում է իրականացրել նվազագույնը 3 մասնագետ: Արմենակ և Աննա Թադեոսեանների անվան կենտրոնում յոթժամյա անհատական և խմբակային պարապմունքներից օգտվել են մանկական ուղեղային կաթված, ողնուղեղի բնածին ճողվածք, արթրոգրիպոզ, կոնքազդրային հոդի բնածին դիսպլազիա, աուտիզմ ախտորոշմամամբ և հետվիրահատական շրջանում վերականգնողական ծառայության կարիք ունեցող երեխաներ:

Մասնագետներն արձանագրում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ գործընկերության արդյունքը՝ երեխաների առողջության վերականգնման դինամիկան: Մանկական ուղեղային կաթվածի դիպլեգիա, հեմիպլեգիա տեսակ ունեցող երեխաների մոտ դիտվում է ինքնուրույն տեղաշարժվելու, կենցաղային նոր հմտությունների տիրապետելու և հաղորդակցվելու՝ դրական դինամիկ առաջխաղացում: Իսկ քվադրիպլեգիայով տառապող երեխաների կյանքի որակի բարելավման նպատակով իրականացված խնամքն ու թերապիաները նպաստում են առողջական վիճակի պահպանմանը:

«Այս կենտրոնի համար թիրախային խումբ են ոչ միայն առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաները, այլև նրանց ծնողները: Օգնելով երեխային՝ մասնագետները հոգեբանական չափազանց կարևոր աջակցություն են ցուցաբերում նաև իրենց հոգսերի մեջ ինքնամփոփ դարձած ծնողներին: Որպես ծրագրին աջակցող կազմակերպություն, մենք ստանձնել ենք կազմակերպչական աշխատանքներին աջակցելու և մասնագետներին համապատասխան գործիքներ տրամադրելու պատասխանատվությունը: Արդյունքների վերաբերյալ մասնագիտական գնահատականները հուսադրող են: Եթե կա երեխաների առողջության վերականգման ցուցանիշ՝ մենք հաջողել ենք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ, ծառայությունների կազմակերպումը՝ դեպի կենտրոն և հակառակ ուղղությամբ երեխաների տեղափոխումն ու սննդի երկանգամյա տրամադրումը, 2013 թվականից իրականացվում է անվճար: Քառամյա համագործակցության արդյունքում կենտրոնը ձեռք է բերել նաև անհրաժեշտ կահույք, օժանդակ և մասնագիտական  սարքավորումներ:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01