Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Beeline. Ամփոփվեց Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը
07/04/2017 16:08
Կիսվել

Beeline. Ամփոփվեց Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Beeline–ն ամփոփեցին Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը` ներկայացնելով փառատոնի արդյունքները:

Փետրվարին և մարտին մայրաքաղաքում ու չորս մարզում անցկացվեց Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը, որին մասնակցեցին ավելի քան 25.000 մարդ:  Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվեց 15 ֆիլմ` ներկայացնելով ժամանակակից Բրիտանիան իր բազմազանությամբ ու նորարարությամբ: Փառատոնային ֆիլմերը նվիրված էին մարդու իրավունքների խնդրին: Երևանում մեկ շաբաթ`յուրաքանչյուր օր չորս անգամ, ցուցադրվել են բրիտանական մրցանակակիր ֆիլմերը: Մարզերում՝ Գյումրի, Դիլիջան, Արմավիր և Մարտունի քաղաքներում,  ցուցադրվել են երեք ֆիլմ և BAFTA կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին, որից հետո Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել են մարդու իրավունքներին նվիրված քննարկումներ, որոնց մասնակցել են շուրջ 700 մարդ:

«Անչափ ուրախ եմ, որ այս անգամ ևս բրիտանական ֆիլմերը հասանելի են եղել հազարավոր հայերի՝ ներկայացնելով բրիտանական կինեմատոգրաֆիայի լավագույն նմուշները: Ես մասնավորապես ուրախ եմ, որ այս տարվա Բրիտանական ֆիլմերի փառատոնում զանազան տեսանկյուններից ներկայացված էին մարդու իրավունքները, որոնց պաշտպանությունը բրիտանական կառավարության գերակայություններից մեկն է: Ահա թե ինչու ենք մենք  հպարտ, որ Բրիտանական դեսպանատունը համաֆինանսավորել է միջոցառումը», – ասաց Ջուդիթ Ֆարնուորթը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում անցկացվել էին վարպետության դասընթացներ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների և Հայ-ռուսական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար: Վիզուալ էֆեկտների մասնագետ Քերոլայն Պիրեսն աշխատել է Թումոյի սաների հետ, իսկ ֆիլմարտադրության մարքեթինգի մասնագետ Սառա Մոսսեսը դասընթացներ է անցկացրել համալսարանների ուսանողների հետ: Սառա Մոսսեսի դասընթացներից հետո ուսանողները նկարահանել են 16 կարճամետրաժ ֆիլմ, որից լավագույնի հեղինակին փառատոնի կազմակերպիչներից կազմված ժյուրին պարգևատրեց մրցանակով:

«Աջակցելով Բրիտանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը՝ Beeline-ը ոչ միայն նպաստում է լավագույն ֆիլմերի ցուցադրմանը, այլ փորձում է երիտասարդներին  ծանոթացնել այլ երկրների մշակույթին և համաշխարհային ճանաչում ունեցող կինոարվեստի գործերին։ Ուրախալի է այն փաստը, որ այս տարի ևս ավելացել է այցելուների քանակը, ինչը վկայում է այն մասին, որ փառատոնը դարձել է սպասված իրադարձություն մեր մշակութային կյանքում:  Անչափ կարևորում ենք այն համգամանքը, որ ֆիլմերը ցուցադրվում են նաև մարզերում՝ տարեցտարի ընդլայնելով  ցուցադրման աշխարհագրությունը, իսկ  Beeline–ն իր հերթին փորձում է դարձնել մարդկանց կյանքն էլ ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը։

Փառատոնի ընթացում հայտարարվել էր «Ներառականությունն իմ համայնքում» լուսանկարների մրցույթը, որին ներկայացվել էր 21 աշխատանք: Լուսանկարները ցուցադրվել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում և այցելուները հնարավորություն ունեին քվեարկել իրենց նախընտրած լուսանկարի օգտին: Փակման արարողությանը հրավիրվել էր նաև հաղթող լուսանկարի հեղինակը:

«Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը հանրապետության մշակութային կյանքի կարևոր բաղադրիչներից է, որն իր շուրջն է համախմբում բրիտանական կինոյի սիրահարներին` նրանց հնարավորություն տալով դիտել հեղինակավոր մրցանակների արժանացած և վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմեր»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան և Beeline-ի աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Արմնյուզ, Հ2, Հ3, Ար, Արարատ, Շողակաթ, Կենտրոն և Երկիր Մեդիա հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Ռադիո Հայը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը, AutoRadio FM 89.7-ը և web.tv-ն:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90