Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ռոստելեկոմ. Վրուբելի կտավները ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կենդանացան օպերայի և բալետի ազգային Ակադեմիական թատրոնի բեմում
19/03/2018 12:33
Կիսվել

Ռոստելեկոմ. Վրուբելի կտավները ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կենդանացան օպերայի և բալետի ազգային Ակադեմիական թատրոնի բեմում

Մարտի 16-ին «Գողացված «Վրուբելի» վերադարձը» խորագրով միջոցառումների շրջանակներում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմից ներկայացվեց «Լերմոնտով-Ռուբինշտեյն-Վրուբել» գրական-երաժշտական ներկայացումը՝ հագեցած անիմացիոն ժամանակակից լուծումներով։

Ներկայացման մեջ մեկտեղված էին հատվածներ Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմից և Անտոն Ռուբինշտեյնի համանուն օպերայից, որոնք ուղեկցվում էին Վրուբելի՝ վերը նշված պոեմի նկարազարդումներով։ Ցուցադրությունը ներկայացնում է «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի ստեղծման պատմությունը և մեր օրերի նրա «ոդիսականը»:

Բեմականացման ամենակարևոր առանձնահատկությունը Վրուբելի կտավների ներկայացումն էր եռաչափ (3D) անիմացիայի ձևաչափով, ինչը հնարավորություն էր տալիս լիովին ընկալել խոսքի և կտավի վարպետների կողմից ստեղծված պատկերներն ու աշխարհը։ Տարբեր թանգարաններից առաջին անգամ հավաքվել ու մեկտեղվել էին «Դևը» պոեմի նկարազարդումները, ստեղծվել էր մեկ ամբողջական անիմացիոն պատկեր՝ ի լրումն գրական և երաժշտական ներկայացման։

«Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորչության արդյունքում գրական-երաժշտական ներկայացումը ամբողջացել է պոեմին նվիրված ժամանակակից անիմացիոն եռաչափ լուծումների շնորհիվ։ Հետագայում դրանք ներկայացվելու են նաև թանգարանի սրահում։

Երևանում Ռուսական արվեստի թանգարանի հետ համագործակցության արդյունքում նոր տեխնոլոգիական լուծումներ են մշակվել նաև թանգարանում ՝ մոբայլ հավելվածի միջոցով Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավի շուրջ լրացված իրականության (AR) ձևավորման ուղղությամբ, ինչը իրական է դարձնում հրեշտակի շարժումն ու գրավում դեպի Վրուբելի ստեղծած աշխարհ՝ կենդանացնելով պատկերները։ Ցուցադրության ողջ ընթացքում թանգարանի այցելուները կկարողանան ոչ միայն տեսնել, այլ նաև տեսանկարահանել և պահպանել շարժվող պատկերները։

«Վրուբելի գողացված կտավի վերադարձը Հայաստան նշանակալի իրադարձություն է մեզ բոլորիս համար։ ՈՒրախ ենք, որ մեր վաղեմի գործընկերոջ՝ Երևանի ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն ամբողջացավ և նման բարձրարժեք արվեստի գործը վերադարձավ իրենց հարկի տակ։

Լինելով տեխնոլոգիական ընկերություն, մեզ համար շատ կարևոր է աջակիցն ու գործընկերը լինել մշակութային արժեքները ժամանակակից հանդիսատեսին և արվեստասերներին նորովի մատուցելու գործում։

Նման անիմացիոն լուծումներն առաջին անգամ են Հայաստանում կիրառվում բեմից, ձևավորվում են նոր մոտեցումներ, ինչը, համոզված եմ, կնպաստի մշակութային կենտրոնների առավել գրավչությանը, այցելությունների աճին։ Իսկ ովքեր այսօր ներկա չեն գտնվի անպայման խորհուրդ կտամ այցելել թանգարան և արվեստի հետ շփվել նաև տեխնոլոգիաների լեզվով», – նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Այս ներկայացումը երկու մշակութային կառույցների և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության լավագույն օրինակ է։ Այն ոչ միայն ամրապնդում է մշակութային կոթողների համատեղ աշխատանքը, այլ նաև նորովի ու նոր իրականության միջոցով է ներկայանում արվեստասեր հանրությանը։ Այստեղ օգտագործված են ձևավորման հատուկ լուծումներ և արդիական տեխնոլոգիաների հնարավորությունները, որոնք դիտողին կտեղափոխեն Վռուբելյան «Դեմոնիանայի» մոգական աշխարհը՝ անտարբեր չթողնելով անգամ ամենաքմահաճ արվեստասերին»,-ասաց Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը։

«Գողացված «Վռուբելի» վերադարձը»

«Գողացված «Վրուբելի» վերադարձը» խորագրով միջոցառումների շարքը մեկնարկել է մարտի 14-ին Ռուսական արվեստի թանգարանում (Երևան, Իսահակյան 38) համանուն ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությամբ, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախախարը, ներկայացուցիչներ Տրետյակովյան և հայաստանյան թանգարաններից։

Նորաբաց ցուցադրության զարդը ոչ միայն իր գեղարվեստական ու պատմական արժեքով, այլև քրեական ոդիսականով հայտնի դարձած Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարն է: Ցուցադրությունը ներկայացնում է նաև նկարի ստեղծման պատմությունը, մեր օրերի նրա ոդիսականը։

1995 թվականին Երևանի Ռուսական արվեստի թանգարանից (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) կողոպտված ու 22 տարի հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերվել էր ռուսական հատուկ ծառայությունների կողմից և մանրակրկիտ վերականգնում անցել Տրետյակովյան պատկերասրահում: 2017 թվականի նոյեմբերի 15-ին Ռուսատանում Հայաստանի օրերի շրջանակում նկարը նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցեց Վլադիմիր Պուտինը:

Արվեստասեր լայն հանրության համար ցուցահանդեսը իր դռնելը կբացի մարտի 20-ից մինչև նոյեմբերի 20-ը։

———–

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Ռոստելեկոմ. Վրուբելի կտավները ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կենդանացան օպերայի և բալետի ազգային Ակադեմիական թատրոնի բեմում

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98