ՄԱՀԱՓՈՐՁ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՏՆՕՐԵՆ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻ ԴԵՄ
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր հերքեց շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` իբր, երեկ նրա վրա մահափորձ է իրականացվել: «Երեկ բազմաթիվ զանգեր են գրանցվել մեր ընկերությունում շրջանառվող լուրերի հետ կապված, ես միայն կարող եմ ասել, որ դրանք չար լեզուների բամբասանքներ են, ինձ վրա ոչ մի մահափորձ չի կատարվել: Մենք ուշադրություն չենք դարձնում այդպիսի խոսակցություններին եւ շարունակում ենք աշխատել»,-ասաց Ռ. Յիրիկյանը: