Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՄԱՆԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻՆ
09/07/2009 11:31
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՄԱՆԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻՆ

Երեկ` հուլիսի 8-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ է ունեցել Հայկական աստղագիտական ընկերության VIII տարեկան համաժողովի շրջանակներում Բյուրականի աստղադիտարանում կազմակերպված «Աստղագիտությունը և Հասարակությունը» թեմայով խորհրդակցությանը:

Բյուրականի աստղադիտարանը հայ աստղագիտության կարևորագույն կենտրոնն է, որտեղ տասնամյակներ շարունակ գիտական աշխատանքներ են կատարել հայ աստղագետները` առաջին հերթին մեծանուն Վիկտոր Համբարձումյանը: Աստղադիտարանը հիմնադրվել էր 1946 թվականին` Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ, որը և դարձավ նրա առաջին տնօրենը:
Աստղադիտարանը տեղակայված է Արագած լեռան ստորոտին: Աստղադիտարանն ունի 5 աստղադիտակ, որոնցից ամենամեծը 2.6 մետր երկարությամբ Կասեգրենի դիտակն և 1 մետրանոց Շմիդտի աստղադիտակը: Բյուրականի աստղադիտարանն այժմ հիմնականում զբաղվում է անկայուն օբյեկտների ուսումնասիրությամբ, ուսումնասիրում է, թե ինչպես են ծնվում, զարգանում և մահանում աստղերը, ինչ հետագծով են շարժվում և որ ուղղությամբ են սլանում: 1998թ. աստղադիտարանը կրում է Վ. Համբարձումյանի անունը: 
 
2007թ-ի ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Բյուրականի աստղադիտակների կառավարման համակարգի արդիականացման ու վերանորոգման նպատակով տրամադրել է 23.3 միլիոն դրամի  աջակցություն: Բյուրականի հանրահայտ աստղադիտարանի 2.6 մետրանոց աստղադիտակը վերջին շրջանում հայտնվել էր ծանր վիճակում: Նյութական միջոցների բացակայության պատճառով աստղադիտակը դուրս է եկել շարքից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ինչպես միշտ, այնտեղ է, որտեղ կա հասարակական օգտակարության պահանջ, գիտության ու մշակույթի սատարման անհրաժեշտություն: Ընկերության տրամադրած միջոցներով արդիականացվեց ու վերանորոգվեց Բյուրականի աստղադիտակների կառավարման համակարգը: 2.6 մետրանոց դիտակի կառավարուման համար ձեռք բերվեցին նորագույն սարքավորումներ: Մասնավորապես փոխվեցին աստղադիտակի կառավարման կենտրոնի համակարգիչները և նորացվեց ազոտի ստացման ողջ համակարգը` կառավարման կենտրոնի ջերմամեկուսացման նպատակով, ինչպես նաև վերանորոգվեց արտադրամասը, ինչն անհրաժեշտ է դիտակից դիտումներ կատարելու անխափան աշխատանքը կազմակերպելու համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ նաև վերանորոգվեց Շմիդտի դասի 1-մետրանոց աստղադիտակը: Աստղադիտակի կարևորությունը ընդգծելու նպատակով նրա բացմանը 1961 թվականին մասնակցեց նաև ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օժանդակությամբ վերանորոգվեց աստղադիտակի էլեկտրոնային համակարգը` մասնավորապես պատրաստվեց լուսաընդունիչ սարք (CCD matrix) և գործարկվեց կառավարման համակարգը: 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնության շնորհիվ աստղադիտարանի աշխատակիցներն ու մեր գիտնականները վերստին սկսեցին օգտվել Բյուրականի աստաղադիտարանի այդ խոշորագույն դիտակներից:
15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21