Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՖԵՐԻՄԱՆ ԴԱՔԵՏԻ` ԱԴԱՆԱՅԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՂ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
30/11/2010 16:17
Կիսվել

ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՖԵՐԻՄԱՆ ԴԱՔԵՏԻ` ԱԴԱՆԱՅԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՂ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի (ՀՑԹԻ) հետ համագործակցությունը գտնվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:

Քսաներորդ դարասկզբի ոճրագործությունը ճանաչելու և դատապարտելու գործընթացում, ՀՑԹԻ-ի գրադարանը վերջին մեկ տարում հազվագյուտ աղբյուրագիտական նշանակության գրականությամբ է համալրվել է նաև Հայաստանի բջջային առաջատար օպերատորի ջանքերով: Եզակի սկզբնաղբյուր հանդիսացող այդ գրականությունը բերվել է տարբեր երկրներից և ներկայացնում է ոչ միայն համայն հայության, այլև քաղաքակիրթ աշխարհի բողոքի ձայնն ընդդեմ մարդկության դեմ իրականացված ոճրագործության: Թերևս այդ նմուշների շարքում պետք է առանձնացնել ամերիկացի միսիոներ Ալիս Քիփ Քլարկի ՙՆամակներ Կիլիկիայից՚ աշխատությունը, որը եզակի սկզբնաղբյուր է 1920թ. Հաճնի կոտորածների վերաբերյալ: Թանգարանային և ցուցադրության միավորների` գրքերի, նամակների, նկարների և այլ նմուշների ձեռք բերման համար ընկերությունը հատկացրել է 9 մլն դրամ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ինստիտուտի գրադարանային ֆոնդը համալրվել է ոչ միայն թանգարանային, այլև ցուցադրական արժեքավոր շուրջ 200 նմուշով:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թանգարանային միավորներով համալրելու անձնական նախաձեռնությամբ է հանդես եկել Ռալֆ Յիրիկյանը: «Կիլիկյան» մատենաշարի ստեղծման գաղափարն այդ նախաձեռնության արդյունքն է: Արդեն լույս է տեսել Ֆերիման Դաքետի «Երիտթուրքերն իշխանության գլուխ և Հոլոքոստը Ադանայում» հազվագյուտ մենագրությունը, որի առաջին հրատարակությունը լույս է տեսել Լոնդոնում (1913թ.):

«Այն ազգը, որը չի հիշում իր պատմությունը` արդեն իսկ վտանգում է իր հետագա գոյության իրավունքը: Հիշել` նշանակում է ապրել կերտելով, հպարտ գոյության իրավունքը վաստակելով և անարդարությունը մերժելով: Ես մեկն եմ Ադանայի շառավիղներից, ում կյանքի նպատակներից մեկն էլ մեր ինքնությունը սիրելու և այդ սերը գործով ապացուցելու առաքելությունն է», – ընդծում է թանգարան-ինստիտուտի ՙԿիլիկյան՚ մատենաշարի ստեղծմանն աջակցած Ռալֆ Յիրիկյանը: ՙՄենք պարտավորություն ունենք մեր նախնիների, ինքներս մեր և մեր երեխաների հանդեպ` շարունակել մնալ մեր երկրում և զարգացնել այն՚, – ավելացրեց Յիրիկյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին աջակցելու նպատակով իրականացված նվիրատվության համար Ռալֆ Յիրիկյանն արժանացավ շնորհակալագրի, որն, ի դեպ, տպագրվել է անմեղ նահատակների հիշատակին խոնարհած, ապրիլքսանչորսյան ծաղիկների թերթերից պատրաստված հատուկ թղթի վրա: Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Անմար կրակի շուրջ դրված ծաղիկները նորից «կյանք են առել» Արևորդի էկո-ակումբների սաների ջանքերով: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերամշակված այդ թուղթը նախատեսել է շնորհակալագրերի և հուշաթերթիկների համար:

Հիշեցնենք, որ այդ նախաձեռնության ակունքներում դարձյալ ՎիվաՍել-ՄՏՍ-ն էր` բնապահպանական նախաձեռնություններում գործընկեր հանդսացող «Վայրի բնության պահպանության մշակութային հիմնադամի» հետ: Համատեղ նախաձեռնություններից տեղին է հիշել նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ՙՀիշողության պուրակի՚ հարակից տարածքում իրականացված ծառատունկը` Արևմտյան Հայաստանից բերված ծառերով:

Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումների կազմակերպման ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը թանգարան-ինստիտուտին շարունակական է լինելու:
09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45