Սոցիալական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՏՏ «ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ»-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
01/10/2010 20:14
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՏՏ «ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ»-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր ընկերության գլխավոր տնօրենը ՏՏ «Հաղթողների ակումբի» ուսանողներին ներկայացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության տեսլականը:

ՀՀ նախագահի մրցանակը Հայաստանում` ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին պարգևատրելու նպատակով ստեղծվել է «Սինոփսիսի» կողմից` Համահայկական հիմնադրամի հետ կնքած համաձայնագրի հիման վրա: Մրցանակակիրները ստեղծել են ակումբ, որտեղ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում` քննարկելու և կիսվելու համար ձեռք բերած փորձով և գաղափարներով, անցկացնում են թեմատիկ սեմինարներ և հանդիպումներ: Այս անգամ նրանց ուշադրության կենրոնում ՎիվաՍել-ՄՏՍ-ն էր` որպես տեխնոլոգիական զարգացումներին համընթաց քայլող և հեռահաղորդակցության ոլորտում նորարար ՏՏ տեխոլոգիաներ և լուծումներ կիրառող առաջատար ընկերություն:
«ՏՏ-ն Հայաստանի տնտեսության ամենակարևոր ոլորտներից մեկն է, և ապագայում դուք եք ստանձնելու այդ ոլորտի զարգացման գործը: Երկրի մրցակցային առավելություններից մեկի` ինտելեկտուալ կապիտալի կրող լինելը մեծ պատասխանատվություն է: Մեր երկիրը Ձեզ հետ կապված մեծ հույսեր ունի, և Դուք պետք է անեք ամեն ինչ` այդ հույսերն արդարացնելու համար»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կորպորատիվ պատասխանատու քաղաքացի է, որը հոգ է տանում երկրի և դրա կայուն զարգացման մասին: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է վճռական մնալ Հայաստանի մրցունակության խթանմանը և աշխարհում մեր երկրի բարի համբավի տարածմանն ուղղված միջոցառումներին և գործունեությանը սատար կանգնելու հարցում: Դրա վառ ապացույցն են ՏՏ միջոցով մարդասիրության գործում նշանակալի ներդրման համար նախագահի համաշխարհային մրցանակի գլխավոր հովանավորությունը, ՏՏ ոլորտում ՙԴիջիԹեք՚ էքսպոյի գլխավոր հովանավորությունը, և շատուշատ այլ ծրագրեր», – ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մոտեցումը ներկայացնելով` նշեց Ռալֆ Յիրիկյանը:
Պարոն Յիրիկյանն ուսանողներին նաև ներկայացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի անցած ուղին` գործունեության առաջին օրվանից մինչև այսօր: Ուսանողները հատկապես հետաքրքրված էին այն հիմնական գործոններով, որոնք դարձել են ընկերության հաջողության երաշխիքը: Բարձրացված հարցերը նաև վերաբերում էին արդյունավետ կառավարմանը, ռազմավարությանը և որոշումների կայացմանը:

«Հաջողության բանալին մեր ներսում է: Երբ հետադարձ հայացք եմ գցում ընկերության անցած ուղուն, հասկանում եմ, որ մենք կարողացել ենք հասնել բարձունքների որոշակի հիմնարար արժեքներ ունենալու շնորհիվ, որոնք ընկած են մեր գործունեության հիմքում, այդ թվում` նորարարական մոտեցումը, որակը, առաջնորդությունը, հարգանքը, թափանցիկությունը, պատասխանատվությունը, թիմային աշխատանքը և հասարակության հանդեպ հոգատար վերաբերմունքը: Անցած բոլոր տարիների ընթացքում մենք հետևել ենք բոլոր այս արժեքներին և այսօր էլ առաջնորդում ենք, որովհետև արժանացել ենք այդ կարգավիճակին` ոչ միայն հեռահաղորդակցության շուկայում, այլև` կորպորատիվ պատասխանատվության ոլորտում իրականացվող նախագծերի շնորհիվ»,-ավելացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15