Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ BIRTHLINK ՀԿ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԽՈՑԵԼԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ
12/01/2011 14:35
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ BIRTHLINK ՀԿ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԽՈՑԵԼԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորը հայաստանցի մի խումբ նեոնատոլոգների հետ այցելել են Մարտունու ծննդատուն:

Տարբեր պատճառներով նորածինների մահացության ռիսկը մեծ է լինում հատկապես կյանքի առաջին փուլում: Նման դեպքերը կանխելու փորձերը, սակայն, երբեմն ցանկալի արդյունք չեն տալիս` տվյալ պահին պահանջվող միջամտության անհնարինության պատճառով: Ժամանակն ու միջամտության որակը կարևոր նշանակություն ունեն նորածիններին օգնելու հարցում:
 
Մարտունու ծննդատանը տարեկան ավելի քան 1600 նորածին է լույս աշխարհ  գալիս: Նրանց նեոնատալ խնամքն ապահովելու համար, բուժաշխատողները նախկինում համապատասխան սարքավորումներ չունենալու պատճառով ստիպված են եղել փոքրիկներին օգնել ոչ թե տեղում, այլ` մայրաքաղաքում: Նման խնդիր այլևս չկա: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և BirthLink ՀԿ-ի համագործակցության շրջանակներում ծննդատունը համալրվել է նեոնատալ խնամք ապահովող ռադիանտ տաքացուցիչներով, վերակենդանացման սարքերով, տաքացնող ներքնակներով, թթվածնային մոնիտորներով և ինֆուզիոն պոմպով: Տրամադրվել են նաև նորածինների շտապ տեղափոխման պարագաներ:
 
«4 տարի առաջ ծրագրի մեկնարկը տրվեց Երևանում, որի արդյունքում կարևորագույն սարքավորումներով համալրվեց մայրաքաղաքի 11 հիվանդանոց: Նորածինների կյանքի խնդիրը, սակայն, շարունակում է սուր լինել մարզերում: Հատկապես` խոցելի և սահմանամերձ բնակավայրերում: Համաձայնեք` անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար նորածնին մայրաքաղաքի` ժամանակակից սարքավորումներով հագեցած ծննդատուն հասցնելը հաճախ կարող է անարդյունք լինել ժամանակի կորստի պատճառով: Մեզ համար ուղղակի սկզբունքային եղավ ծրագրի երկրորդ` մարզային, փուլի մեկնարկը: Նախորդ տարեվերջին մենք եղանք Գյումրիում, իսկ հիմա այստեղ ենք: Մենք չենք սահմանափակվելու եղածով: Մարզային նոր այցելություններին զուգահեռ` ուշադրության կենտրոնում է լինելու նաև մասնագետների վերապատրաստումը»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Ի դեպ, նորածինների մահացության ռիսկը մեր երկրում կրճատելու ուղղությամբ իրականացվել է զգալի ծավալի աշխատանք և 144 մլն դրամի ներդրում` միայն մայրաքաղաքի 11 հիվանդանոցում: Ընդհանուր առմամբ, 274 միլիոն դրամի ներդրում է կատարվել Երևանում և մարզերում: Այսօր արդեն մասնագետներն արձանագրում են, որ դրական միտումն ակնհայտ է, և նորածինների մահացության ռիսկը կրճատվել է 25-30 տոկոսով:
 
Ամեն տարի, կյանքի առաջին տարվա ընթացքում, աշխարհում մահանում է ավելի քան 4 միլիոն մանուկ: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացության  65 տոկոսը գրանցվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդը ` առաջին շաբաթվա, իսկ կեսից ավելին` առաջին 24 ժամվա ընթացքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների ցուցանիշները, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան:
 
Լինելով պատասխանատու կորպորատիվ քաղաքացի` ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնածավալ ներդրումներ է իրականացնում նպատակային այնպիսի ծրագրերում, որոնք ուղղված են մայրական և նորածնային խնամքի բուժծառայությունների որակի բարելավմանը և հեռավոր գյուղական համայնքներում այդ ծառայությունների հասանելիության ապահովմանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52