Սոցիալական

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+2.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69737.69-0.01 TOPIX - 4101.96+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 23616.32+1.14 SSEC - 4041.24-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
06/07/2026  CBA:  USD - 367.47-0.32 GBP - 490.2-0.98
06/07/2026  CBA:  EURO - 419.65-1.36
06/07/2026  CBA:  GOLD - 49197+370 SILVER - 735.57+30.34
ԱՐԴԵՆ 3 ՏԱՐԻ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է BIRTHLINK ՀԿ-ԻՆ` ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
24/11/2010 17:47
Կիսվել

ԱՐԴԵՆ 3 ՏԱՐԻ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է BIRTHLINK ՀԿ-ԻՆ` ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ Երևանում և մարզերում համալրվում էնորածինների խնամքի համար տեղադրված բուժսարքավորումների բազան: Այժմ նեոնատոլոգներն իրենց տրամադրության տակունեն գլխուղեղի գերձայնային հետազոտություն ապահովող սարք, որը չունի տեղափոխման խնդիր, կարելի է տեղադրել ավտոմեքենայում և նորածինների կյանքի համար մղվող պայքարը դարձնել առավել արդյունավետ:  Մեքենայի աշխատանքը համակարգելու է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկական բաժնի վարիչ ՊավելՄազմանյանը: Նախատեսվում է Երևանում և մարզերում ախտորոշում իրականացնել գլխուղեղի խնդիր ունեցող այն երեխաների համար, որոնց հիվանդության պատճառով անհնար է տեղաշարժել կամ տեղափոխել այլ հիվանդանոց:

Նեյրոսոնոգրաֆիայի ժամանակակից սարքավորումը նախատեսված է հիվանդ և անհաս նորածինների մոտ գլխուղեղի ախտահարումների վաղ հայտնաբերման և համարժեք բուժում նշանակելու համար: Այն կիրառվելու է թոքերի արհեստական շնչառության ապարատին միացված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող և պաթոլոգիական նևրոլոգիական ախտանիշով նորածինների համար, կենտրոնական նյարդային համակարգի բնածին արատների կասկածի և այլ դեպքերում:

«Մենք` հայերս, մեծաթիվ ազգ չենք: Հետևաբար, դա մեզ պետք է ավելի զգոն դարձնի յուրաքանչյուր հայ նորածնի կյանքիհամար պայքարելու գործում: Եթե ցանկանում ենք առողջ ապրել` պետք է մտածենք երեխաների կյանքի մասին: Սա իմ կոչն է հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիցներին. մեր գոյությունը որևէ արժեք չունի, եթե անզոր ենք հոգալ ապագա սերունդների մասին»,- ուշադրություն է հրավիրում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Նորածնայինմահացության բարձր ցուցանիշը քայլեր է պահանջում: Այս նախագիծը կնպաստի վտանգի նվազեցմանը, և ավելի շատ մարդիկկկարողանան զգալ ծնող դառնալու բերկրանքը», – ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:   

Արդեն երեք տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է BirthLink ՀԿ-ին` նորածինների մահացության ցուցանիշը մեր երկրում կրճատելու ուղղությամբ: Այս ընթացքում ընդհանուր առմամբ 274 մլն. դրամ արժողությամբ սարքավորումներ են հատկացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին:

Լինելով պատասխանատու կորպորատիվ քաղաքացի` ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնածավալ ներդրումներ է իրականացնում նպատակային և լայնածավալ այնպիսի ծրագրերում, որոնք ուղղված են մայրական և նորածնային խնամքի բուժծառայությունների որակի բարելավմանը և այդ ծառայությունների հասանելիության ապահովմանը հեռավոր գյուղական համայնքների բնակչությանհամար:   

06/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.47
-0.32
Եվրո (EUR)
419.65
-1.36
Ռուբլի (RUR)
4.7311
-0.0275
Լարի (GEL)
139.2
-0.09
49197
+370
Արծաթ
735.57
+30.34