Սոցիալական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆ – ՆՊԱՏԱԿԻ և ՄԻՋՈՑՆԵՐԻ ՃԻՇՏ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
13/10/2010 17:08
Կիսվել

ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆ – ՆՊԱՏԱԿԻ և ՄԻՋՈՑՆԵՐԻ ՃԻՇՏ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը`«ՄՏՍ» ԲԲԸ-ի  դուստր ձեռնարկությունը, կարևոր է համարում երիտասարդ սերնդի  մասնագիտական կողմնորոշման հարցում ռացիոնալ քայլեր կատարելը: Հայաստանի բջջային առաջատար օպերատորի ձեռքբերումներն ուսումնասիրելն ու անհրաժեշտ եզրակացություններ կատարելն այդ  նպատակին ծառայող մեթոդներից մեկն է: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային շենքում հանրապետության տարբեր հանրակրթական դպրոցներից սաներ հյուրընկալելն ավանդույթ է դարձել: Հերթական ընդունելության արդյունքում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարների մասին եզրակացություն կատարելու հնարավորություն են ունեցել մայրաքաղաքի թիվ 170 ավագ դպրոցի սաները:   

«Հանրակրթական դպրոցներում սովորողների մեծ մասն ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվում է կամ տրված խորհուրդներին հետևելով կամ` պատահական ընտրությամբ: Կարևոր դեր է կատարում նաև նախասիրությունը: Այդ ճանապարհն առավել դյուրին դարձնելու հարցում էական դեր կարող է ունենալ ուսումնառության տարիներին տարբեր ոլորտներում գործող ընկերությունների հետ համագործակցությունը: Որպես կանոն, ամենաճիշտ տպավորությունը ստեղծվում է տեղում` սեփական բացահայտումների միջոցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կողմնակից է կրթության հետ  համագործակցության այս մոդելին` վստահ լինելով, որ էապես կարող է նպաստել աշխատաշուկայի առավել արդյունավետ ձևավորմանն ու պահանջարկից բխող մասնագետների պատրաստմանը»,-աշակերտների ուշադրությունը հրավիրեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տարբեր վարչությունների աշխատանքին ծանոթանալուց հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատանի հյուրերն իրենց տպավորություններն ամբողջացրեցին գլխավոր տնօրենի հետ հարցուպատասխանի ընթացքում:

ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մե:ծ բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15