Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի` ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է` ՆԵՐԱՌԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐԸ
23/11/2010 14:18
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի` ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է` ՆԵՐԱՌԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և   BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորը հայ նեոնատոլոգների ուղեկցությամբ այցելել են Գյումրիի ծննդատուն և  Ավստրիական մանկական հիվանդանոց: Արդեն երեք տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է BirthLink ՀԿ-ին` նորածինների մահացության ցուցանիշը մեր երկրում կրճատելու ուղղությամբ: 2008-2009թթ. ընթացքում ընդհանուր առմամբ 144 մլն. դրամ արժողությամբ սարքավորումներ են հատկացվել մայրաքաղաքի 11 հիվանդանոցների: Այսօր արդեն մասնագետներն արձանագրում են, որ ցանկալի արդյունքներն ակնհայտ են:

Ծրագրի հերթական փուլը մանկական մահացության թվի կրճատում է երաշխավորում Հայաստանի խոցելի մարզերում և սահմանամերձ այն բնակավայրերում, որոնք չունեն բժշկական անհրաժեշտ սարքավորումներ, իսկ մայրաքաղաքի հիվանդանոցներից օգտվելն էլ ուղղակի անմատչելի է` հեռավորության պատճառով: 2010 թվականին նեոնատալ խնամքի սարքավորումներ են տեղադրվել 7 բուժհաստատությունում: Դրանք համալրվել են րեսպիրատոր թերապիայի և ուլտրաձայնային համակարգերով, հիվանդի աշխորոշման մոնիտորներով, ինտենսիվ թերապիայի սեղանով և վերակենդանացման սարքավորումներով, պուլս-օքսիմետրով, տաքացնող ներքնակներով և ռադիանտ տաքացուցիչներով:

2010թ. իրականացվոց ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 70 մլն. դրամ: Ընթացքում է և շարունակական բնույթ է կրելու նաև մասնագիտական վերապատրաստումը Գյումրիի ծննդատան և Ավստրիական մանկական հիվանդանոցի, Մարտունու, Սևանի, Գորիսի, Կապանի և Բերդի ծննդատների բուժաշխատողների համար: Նեոնատոլոգ Հրանտ Կալենտերյանը վստահ է, որ նոր սարքավորումների արդյունավետությունը կարճ ժամանակում զգալու են նաև մարզերի մասնագետները:

«Անկարևոր հարցեր չկան: Առաջնային է, սակայն, այն խնդիրների լուծումը, որոնք կապված են կյանքի հետ: Նորածինը փխրուն էակ է: Նրա գոյությունը կյանքի առաջին փուլում մեծապես կախված է բժիշկների աջակցությունից, ում մեծ պատասխանատվություն է բաժին ընկնում: Եվ որքան լավ լինեն այդ մասնագետներին տրված հնարավորությունները, այնքան ավելի արդյունավետ կարող է լինել մանկական մահացության դեմ նրանց մղած պայքարը: Այս սարքավորումներն ապահովելու են այդ հնարավորությունը»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:     

Ամեն տարի, կյանքի առաջին տարվա ընթացքում աշխարհում մահանում է ավելի քան 4 միլիոն մանուկ: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացու ելքերի 65 տոկոսը գրանցվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, իսկ կեսից ավելին` առաջին 24 ժամվա ընթացքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան:

Լինելով պատասխանատու կորպորատիվ քաղաքացի` ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնածավալ ներդրումներ է իրականացնում նպատակային և լայնածավալ այնպիսի ծրագրերում, որոնք ուղղված են մայրական և նորածնային խնամքի բուժծառայությունների որակի բարելավմանը և այդ ծառայությունների հասանելիության ապահովմանը հեռավոր գյուղական համայնքների բնակչության համար:   

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52