COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 17/07/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում ոսկու գինը նվազել է: Հետաքրքրականը այն է, որ անգամ փոխարժեքի նվազումը չի կարողացել ոսկու գինը զերծ պահել անկումից:
Առևտրային շրջանի արդյունքում ոսկու գինն օգոստոսյան ֆյուչրսների համար նվազել է 0.4%-ով և կազմել 935.4 դոլար: Արծաթի գինը սեպտեմբերյան ֆյուչրսների համար աճել է 0.2%-ով և կազմել 13.325 դոլար, իսկ պլաիտինի գինը հոկտեմբեր ամսվա ֆյուչրսների համար աճել է 1%-ով և կազմել 1169.3 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):