COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 18/07/09
Այսօր գիշեր Նյու-Յորքի NYMEX բորսայի COMEX բորսայական հարթակում կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների գների աճ: Առևտրային շրջանի ընթացքի վրա մեծ ազդեցություն է ունեցել նավթի գների աճը: Գների աճը կարող էր ավելի մեծ լիներ, սակայն ԱՄՆ դոլարի փոխարժեքի ամրապնդումը զսպող դեր է կատարել:
Ոսկու գինն օգոստոսյան ֆյուչրսների համար աճել է 0.2%-ով և կազմել 937.5 դոլար, արծաթի գինը սեպտեմբերյան ֆյուչրսների համար աճել է 1.3%-ով և կազմել 13.403 դոլար, իսկ պլատինի գինն հոկտեմբեր ամսվա ֆյուչրսների համար աճել է 0.6%-ով և կազմել 1176.1 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):