LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 18/07/09
Լոնդոնի Մետաղների Բորսայում (London Metal Exchange, LME) երեկ` հուլիսի 17-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների գներն առաջիկա երեք ամսիների ֆյուչրսների համար հիմնականում աճել են:
Առևտրային շրջանի արդյունքում միայն նվազել են պղնձի և անագի գները: Պղնձի գինը նվազել է 0.04%-ով և կազմել 5233 դոլար, իսկ անագի գինը նվազել է 0.76%-ով և կազմել 12975 դոլար:
Օրվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել ապյումինի գինը` 2.53%, և կազմել 1700 դոլար, նիկելի գինն աճել է 0.19%-ով և կազմել 15955 դոլար, կապարի գինն աճել է 0.19%-ով և կազմել 1623 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 0.78%-ով և կազմել 1546 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: