ՃԱՊՈՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ 22/07/09
Ճապոնիայի ֆոնդային հարթակներում այսօր տեղի ունեցած առևտրային շրջանների արդյունքում գրանցվել է ինդեքսների աճ: Առևտրային շրջանի վրա զգալի ազդեցություն են ունեցել ԱՄՆ-ում ընկերությունների կողմից հրապարակված հաշվետվությունները: Մասնավորապես Apple-ի կողմից հրապարակված դրական հաշվետվության հետևանքով աճել են Toshiba կորպորացիայի բաժնոտոմսերի գները:
Առևտրային շրջանի արդյունքում Տոկիոյի ֆոնդային բորսայի Nikkei ինդեքսն աճել է 0.74%-ով և կազմել 9723.16 կետ, իսկ լայն սպառման շուկայի Topix ինդեքսն աճել է 0.6%-ով և կազմել 906.58 կետ: