ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՐՍԱՆԵՐ. ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեկ երեկոյան Եվրոպայի խոշորագույն բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքում ինդեքսները աճել են: Հիշեցնենք, որ եվրոպական ինդեքսները վերջին 7 առևտրային շրջանների ընթացքում միայն աճ են արձանագրել:
Լոնդոնում բերտանական FTSE 100 ինդեքսն աճել է 1.47%-ով և կազմել 4559.80 կետ: Փարիզում ֆրանսիական CAC 40-ն աճել է 2.08%-ով և կազմել 3373.72 կետ: Ֆրանկֆուրտում գերմանական DAX ինդեքսն աճել է 2.45%-ով և կազմել 5247.28 կետ: