LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 24/07/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների գները հիմնականում աճել են: Սակարկությունների արդյունքում միայն նվազել է այլումինի գինը` 0.17%, և կազմել 1731 դոլար:
2%-ից ավել աճել են պղնձի, նիկելի, անագի և կապարի գները: Պղնձի գինն աճել է 2.32%-ով և կազմել 5484.5 դոլար, նիկելի գինն աճել է 2.66%-ով և կազմել 16375 դոլար, անագի գինն աճել է 2.11%-ով և կազմել 14245 դոլար, իսկ կապարի գինն աճել է 2.38%-ով և կազմել 1720 դոլար:
Առևտրային շրջանի արդյունքում ամենափոքր աճն արձանագրել է ցինկի գինը` 1%, և կազմել 1671 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: