LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ 28/07/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա 3 ամիսների ֆյուչրսների գների աճ:
2%-ից ավել աճ են ցույց տվել միանգամից 3 մետաղներ: Նիկելի գինն աճել է 2.07%-ով և կազմել 16995 դոլար, կապարի գինն աճել է 2.36%-ով և կազմել 1799.5 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 2.24%-ով և կազմել 1737 դոլար:
1-2%-ի շրջակայքում աճել են պղնձի և ալյումինի գիները: Պղնձի գինն աճել է 1.27%-ով և կազմել 5621 դոլար, իսկ ալյումինի գինն աճել է 1.93%-ով և կազմել 1846.5 դոլար:
Օրվա ամենափարք աճը արձանագրել է անագի գինը` 0.51%, և կազմել 14780 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: