COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 30/07/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում դոլարի փոխարժեքի աճի և նավթի գների անկման հետևանքով գրանցվել է թանկարժեք մետաղների գների անկում:
Ոսկու գինը օգոստոսյան ֆյուչրսների համար նվազել է 1.3%-ով և կազմել 927.2 դոլար, արծաթի գինը սեպտեմբերյան ֆյուչրսների համար նվազել է 3.5%-ով և կազմել 13.26 դոլար, իսկ պլատինի գինը հոկտեմբեր ամսվա ֆյուչրսների համար նվազել է 2.03%-ով և կազմել 1172.2 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):