LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՆՎԱԶԵԼ ԵՆ 30/07/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա 3 ամսվա ֆյուչրսների գների զգալի նվազում:
Ամենամեծ անկումը գրանցել է ցինկի գինը` 4.05%, և կազմել 1648 դոլար, իսկ ամենաքիրը նվազել է ալյումինի գինը 1.82%-ով և կազմել 1803.5 դոլար:
3%-ից ավել նվազել են պղնձի և նիկելի գները, պղնձի գինը նվազել է 3.63%-ով և կազմել 5421 դոլար, իսկ նիկելի գինը նվազել է 3.93%-ով և կազմել 16380 դոլար:
2-3%-ի շրջանակում նվազել են անագի և կապարի գները: Անագի գինը նվազել է 2.93%-ով և կազմել 14075 դոլար, կապարի գինը նվազել է 2.12%-ով և կազմել 1757 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: