COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 31/07/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում, նավթի գների աճով պայմանավորված, թանկարժեք մետաղների գներն աճել են:
Ոսկու գինն օգոստոսյան ֆյուչրսների համար աճել է 0.8%-ով և կազմել 934.9 դոլար, արծաթի գինը սեպտեմբեր ամսվա ֆյուչրսների համար աճել է 1.73%-ով և կազմել 13.49 դոլար, իսկ պլատինի գինը հոկտեմբերյան ֆյուչրսների համար աճել է 1.4%-ով և կազմել 1189 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):