LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 31/07/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա 3 ամսիներին ֆյուչրսների գների աճ: Սույն աճի հիմնական պատճառները նավթի գների աճը և ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազումն են:
Առևտրային շրջանի արդյունքում ամենամեծ աճը գրանցել է նիկելի գինը` 3.48%, և կազմել 16950 դոլար, իսկ ամենաքիչն աճել է պղնձի գինը` 1.48%, և կազմել 5501 դոլար:
Մնացած մետաղները աճել են 2-3%-ի սահմաններում: Ալյումինի գինն աճել է 2.3%-ով և կազմել 1845 դոլար, անագի գինն աճել է 2.49%-ով և կազմել 14425 դոլար, կապարի գինն աճել է 2.16%-ով և կազմել 1795 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 2.73%-ով և կազմել 1693.5 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: