COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 01/08/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազման և ԱՄՆ ՀՆԱ-յի կրճատման պատճառներով պայմանավորված ոսկու գինն աճել է:
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչրսների գինն աճել է 1.97%-ով և կազմել 955.8 դոլար, արծաթի սեպտեմբերյան ֆյուչրսների գինն աճել է 3.4%-ով և կազմել 13.94 դոլար, իսկ պլատինի գինը հոկտեմբեր ամսվա ֆյուչրսների համար աճել է 2.1%-ով և կազմել 1214.2 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):