LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՃԵԼ ԵՆ 01/08/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամսիների ֆյուչրսների գների աճ:
Առևտրային շրջանի արդյունքում ամենամեծ աճն արձանագրել է նիկելի գինը` 4.87%, և կազմել 17775 դոլար:
3-4%-ի շրջանակում աճել են պղնձի, կապարի և ցինկի գները: Պղնձի գինն աճել է 3.8%-ով և կազմել 5710 դոլար, կապարի գինն աճել է 3.73%-ով և կազմել 1862 դոլար, ցինկի գինն աճել է 3.51%-ով և կազմել 1753 դոլար:
Ամենափոքր աճը գրանցել են ալյումինի և անագի գները: Ալյումինի գինն աճել է 2.3%-ով և կազմել 1887.5 դոլար, անագի գինն աճել է 1.59%-ով և կազմել 14655 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: