ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ 04/08/09
Երեկ ուշ երեկոյան և այսօր գիշեր աշխարհի առաջատար հումքային բորսաներում նավթի գներն աճել են: Աճը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ, Չինաստանի և Եվրոպական երկրների տնտեսությունների արձանագրած դրական ցուցանիշներով:
Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.58%-ով և կազմել 73.55 դոլար, Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինն աճել է 3.07%-ով և կազմել 71.58 դոլար:
Գների միավորը` 1 բարել (158.98 լիտր):