ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՃԵԼ ԵՆ 04/08/09
Վերջին շրջանում արժեթղթերի ռուսական շուկան աշխարհի ամենազգայուն շուկայի համբավն է ձեռք բերել: Ռուսական բորսաներում մեկ կտրուկ անկում է գրանվցում մեկ էլ ռեկորդային աճ:
Երեկ Ռուսաստանի խոշորագույն բորսաներում կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է ինդեքսների զգալի աճ: ММВБ բորսայում MICEX ինդեքսն աճել է 4.33%-ով և կազմել 1098.63 կետ, իսկ РТС բորսայում RTSI ինդեքսն աճել է 4.96%-ով և կազմել 1067.98: Առևտրային շրջանների ընթացքի վրա մեծ ազդեցություն է ունեցել նավթի գների աճը: