LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ 05/08/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամսիների ֆյուչրսների գները հիմնականում նվազել են:
Սակարկությունների արդյունքում միայն աճել է նիկելի գինը` 0.53%, և կազմել 18800 դոլար:
Ամենամեծ անկումը արձանագրել են անագի և կապարի գները: Անագի գինը նվազել է 3.18%-ով և կազմել 14600 դոլար, իսկ կապարի գինը նվազել է 2.48%-ով և կազմել 1905.5 դոլար:
Ցինկի գինը նվազել է 0.71%-ով և կազմել 1819 դոլար, պղնձի գինը նվազել է 1.04%-ով և կազմել 5923 դոլար, իսկ ալյումինի գինը նվազել է 1.13%-ով և կազմել 1927.5 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: