ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 06/08/09
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ այսօր` օգոստոսի 6-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է կորպորատիվ պարտատոմսերի առ ու վաճառքի 1 գործարք:
Մեկ գործարք. «ԷԼԻՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ (ELTGB1, Cbond) 1 000 դրամ անվանական արժեքով 573 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 1 047.7 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 600 332 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 10.5065%: