LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՆՎԱԶԵԼ ԵՆ 10/08/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) հուլիսի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամսիների ֆյուչրսների գները զգալիորեն նվազել են:
4%-ից ավել նվազել են անագի և կապարի գները: Անագի գինը նվազել է 4.28%-ով և կազմել 14550 դոլար, կապարի գինը նվազել է 4.18%-ով և կազմել 1835 դոլար:
2-3%-ի շրջակայքում նվազել են ցինկի և նիկելի գիները: Ցինկի գինը նվազել է 2.4%-ով և կազմել 1847 դոլար, իսկ նիկելի գինը նվազել է 2.96%-ով և կազմել 19505 դոլար:
Ամենքիչը նվազել են ալյումինի և պղնձի գները: Ալյումինի գինը նվազել է 1.04%-ով և կազմել 2005 դոլար, իսկ պղնձի գինը նվազել է 1.11%-ով և կազմել 5971 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: