LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 27/08/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամսիների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Առևտրային շրջանի արդյունքում աճել են կապարի և ցինկի գները: Կապարի գինն աճել է 3.1%-ով և կազմել 2086 դոլար, ցինկի գինն աճել է 0.87%-ով և կազմել 1855 դոլար:
Ալյումինի, նիկելի և անագի գները նվազել են: Ալյումինի գինը նվազել է 1.82%-ով և կազմել 1890 դոլար, նիկելի գինը նվազել է 0.51%-ով և կազմել 19450 դոլար, իսկ անագի գինը նվազել է 1.41%-ով և կազմել 13950 դոլար:
Պղնձի գինը առևտրային շրջանի արդյունքում չի փոխվել և կրկին կազմել է 6310 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: