
COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 28/08/09
Նյու-Յորքի NYMEX բորսայի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում դոլարի փոխարժեքի անկման հետևանքով ոսկու գինն դեկտեմբերյան ֆյուչրսների համար աճել է 0.15%-ով և կազմել 947.3 դոլար: Արծաթի գինը սեպտեմբերյան ֆյուչրսների համար նվազել է 0.27%-ով և կազմել 14.25 դոլար: Պլատինի գինը հոկտեմբերյան ֆյուչրսների համար աճել է 0.17%-ով և կազմել 1240.5 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):