
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՆԱՑԵԼ Է ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ-Ի 79,280 ՊԱՐՏԱՏՈՄՍ
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՍՔ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 05.08.2009թ.-ից մինչև 01.09.2009թ.-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Cbond հարթակում առեւտրին թույլատրված «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ պարտատոմսերի (ASBKB1) հետգնում եւ մարում:
Թողարկողի կողմից հետ են գնվել եւ մարվել 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 200 հատ պարտատոմսեր: Այսպիսով, 04.08.2009թ.-ի ժամը 17:00-ի դրությամբ շուկայում շրջանառության մեջ մնացել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի 79,280 պարտատոմս: