
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՆՎԱԶԵԼ ԵՆ 02/09/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամսիների ֆյուչրսների գները զգալիորեն նվազել են:
Առևտրային շրջանի ընթացքում ամենամեծ անկումն արձանագրել են նիկելի և պղնձի գները: Նիկելի գինը նվազել է 5.5%-ով և կազմել 18480 դոլար, իսկ պղնձի գինը նվազել է 3.68%-ով և կազմել 6261 դոլար:
2%-ից ավել նվազել են ալյումինի, անագի և կապարի գները: Ալյումինի գինը նվազել է 2.4%-ով և կազմել 1867 դոլար, անագի գինը նվազել է 2.13%-ով և կազմել 13800 դոլար, իսկ կապարի գինը նվազել է 2.16%-ով և կազմել 2081 դոլար:
Օրվա ընթացքում ամենաքիչը նվազել է ցինկի գինը` 1.83%, և կազմել 1846 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: