
COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ՎԵՋԻՆ 3 ԱՄԻՍՆԵՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔԸ 03/09/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկման հետևանքով ոսկու գինը գրանցել է վերջին 3 ամիսների ամենաբարձր արդյունքը:
Ոսկու գինը դեկտեմբեր ամսվա ֆյուչրսների համար աճել է 2.3%-ով և կազմել 978.5 դոլար, արծաթի գինը կրկին դեկտեմբերյան ֆյուչրսների համար աճել է 2.06%-ով և կազմել 15.37 դոլար, իսկ պլատինի գինը հոկտեմբեր ամսվա ֆյուչրսների համար աճել է 0.56%-ով և կազմել 1237 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):