
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ 03/09/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում նվազել են:
Առևտրային շրջանի արդյունքում չի փոփոխվել միայն անագի գինը և կրկին սահմանվել է 13800 դոլար մակարդակում:
Ամենամեծ անկումը գրանցել է նիկելի գինը` 3.92%, և կազմել 17755 դոլար: Ալյումինի գինը նվազել է 2.41%-ով և կազմել 1822 դոլար, պղնձի գինը նվազել է 2.81%-ով և կազմել 6085 դոլար, կապարի գինը նվազել է 0.14%-ով և կազմել 2078 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 1.84%-ով և կազմել 1812 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: