
COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ԸՆԴՀՈՒՊ ՄՈՏԵՑԱՎ 1000 ԴՈԼԱՐ ՍԱՀՄԱՆԻՆ 04/09/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում ոսկու դեկտեմբերյան ֆյուչրսների գինն աճել է 1.96%-ով և կազմել 997.7 դոլար: Նշենք, որ սա վերջին 6 ամսիների ամենաբարձր ցուցանիշն է:
Արծաթի գինը կրկին դեկտեմբերյան ֆյուչրսների համար կտրուկ աճել է` 6.05%, և կազմել 16.29 դոլար, իսկ պլատինի հոկտեմբերյան ֆյուչրսների գինն աճել է 0.73%-ով և կազմել 1263 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):